Փարիզի Աստվածամոր տաճարն այրվեց Զատկի Ավագ երկուշաբթի. Ինչ օր է դա, որն է օրվա խորհուրդը

2681

Փարիզի Աստվածամոր տաճարն այրվեց Զատկի Ավագ երկուշաբթի: Ուղղափառ աշխարհն այս օրը հիշում է որպես անպտուղ թզենու չորանալու օրը: Տերը նզովեց պտուղ չտվող թզենին և այն նույն պահին այրվեց-չորացավ:

Թզենին մի խեղճ ու կրակ ծառ հո չէր, այլ հենց ձեռակերտ տաճարն էր, որը հոգևոր պտուղ չտվեց: Թզենին այն ամենն է, ինչը հոգևոր պտղաբերություն չի ունենում այս արևի տակ:

Միջնադարում անհավանական ջանքերի, մարդկային կյանքերի և անօրինակ սխրանքների արդյունքում Եվրոպայում այնպիսի տաճարներ կառուցվեցին, ինչպիսին Բախի երաժշտությունն էր, Միքելանջելոյի որմնանկարները և Դանթեի պոեզիան: Միջնադարյան Եվրոպան ինքը՝ քրիստոնեությունն էր…

21-րդ դարի Եվրոպան ինքը՝ անպտուղ թզենին է: Նրանց տաճարները հոգևոր պտուղ չտվեցին, որովհետև նրանց հայրերին Աստված էր արարել, իսկ սերունդներին Դարվինն է մոգոնել կապիկներից: Եվ ինչն էր առավել ցնցող. եվրանյուսի ու իր նմանների ռեպորտաժներում բառ անգամ չհնչեց Քրիստոսի տաճարի կորստյան մասին. բոլորը սգում էին Փարիզի գլխավոր տեսարժան վայրի փչանալու համար:

Տաճարն էր ձեռակերտ, բայց կրակը ձեռակերտ չէր… եթե պատկերացնեք, որ 400 հրշեջ, հզոր պոմպերով, անմիջապես Սենա գետից ինչ անհավանական քանակության ջուր են մղում հրդեհի էպիկենտրոն, ապա կհամոզվեք, որ այդ քանակի ջրով կարելի կլիներ Չեռնոբիլի ատոմակայանի հրդեհը կանխել:

Աստված օգնական Ֆրանսիային, բայց եվրոպական անաստվածության մայրաքաղաքին պատուհասած դեպքը վատ, շատ վատ նշան էր…

Ֆեյսբուք՝ Դավիթ Ասլանյան