«Տեղդ նստի՛ր, չշարժվես». ասաց երթուղայինի վարորդն ուղևորին ու միացրեց վթարային ազդանշանը՝ սլացավ մեծ արագությամբ կարմիր լույսերի տակով… ահա, թե ինչ էր պատահել…

6248

Երթուղային տաքսին  կանգնեց   կանգառում, ուղևորների հետ բարձրացավ մի հղի կին, նրան անմիջապես տեղ տվեցին: Ուղևորները հոգատարությամբ և սիրով օգնեցին նրան: Կանգառից հազիվ էր մի քանի մետր անցել, երբ հանկարծ մի ջիպ ավտոմեքենա, որ սլանում էր մեծ արագությամբ, հանկարծակի արգելակեց վթարային իրավիճակ ստեղծելով: Երթուղայինը կտրուկ արգելակեց  և ուղևորները ինքնաբերաբար  առաջ ընկան:

Այդ պահին լսվեց հղի կնոջ տնքոցը,    մեքենայի արգելակման ժամանակ   ուղևորներից երկուսը  չկարողանալով հավասարակշռություն պահել ընկել էին   նրա վրա, և  նրանց ծանրության տակ  առաջ գալով նրա որովայնը ուժեղ սեղմվել էր առաջին նստարանին:

Նա սաստիկ ցավեր ուներ,  ու գունատվել էր, խնդրեց մեքենան կնագնեցնել , որպեսզի կարողանա դուրս գալ: Նրա կողքին կանգնած կինը առաջարկեց իր օգնությունը, սակայն հղի կին չկարողացավ կանգնել և  ցավից  տնքաց: Այդ ժամանակ երթուղայինի վարորդն ասաց.

— Նստիր տեղդ, չշարժվես, — ու միացրեց վթարային   ազդանշանն ու  սլացավ՝ չկանգնելով  կարմիր լույսի տակ: Նա սլանում էր մեծ արագությամբ, այդ պահին  նրան փորձեց կանգնեցնել  ոստիկանական մեքենան, կարծելով, որ նա օրինազանց վարորդ է, բայց վարորդը պատուհանից ասաց.

— Մեքենայի մեջ հղի կա, լավ չի զգում, խնդրում եմ ուղեկցեք:

Ոստիկանը գլխով արեց ու մինչև հիվանդանոց ուղեկցեց  երթուղայինին  սլանալով առջևից և ճանապարհ բացելով:

Վարորդը  ողջ ճանապարհին մտքում խնդրում էր Աստծուն օգնել ու փրկել  հղի կնոջը, նա վերհիշեց,  թե ինչպես էր որդու հղի կինը վթարի ենթարկվել ու մահացել , քանի որ վարորդը փախել էր դեպքի վայրից՝ նրան թողնելով անօգնական վիճակում: Բժիշկներն ասել էին, որ եթե շուտ տեղ հասցնեին, հնարավոր կլիներ փրկել թե մորը, թե երեխային…

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo