Այսօր մի զարմանալի դեպք տեղի ունեցավ և բավականին հուզիչ․․․ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

850

Այսօր մի զարմանալի դեպք տեղի ունեցավ և բավականին հուզիչ:

Ֆեյսբուքյան մի ընկեր ունեմ,Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից,ծնունդով հայ է,անունը Ալիս Սողոմոնյան:

Նա բավականին ակտիվ հետևում էր Հայաստանյան իրադարձություններին և կարելի է ասել,որ Սփյուռքում հեղափոխության հիմնական և ինքնակամ քարոզիչներից էր:

Այսօր լրիվ պատահաբար տեղական համարից հեռախոսազանգ ստացա: Ալիսն էր……

Տուն տեղ թողել էր եկել էր հայրենիք,որ իր աչքով տեսնի նոր Հայաստանը:

Բնականաբար հրավիրեցի ինձ մոտ գրասենյակ, չմերժեց, եկավ:

Էներգիայով լի կին էր,հայրենի հողն էլ ավելի էր ուժ տվել նրան,անընդհատ հարցեր էր տալիս,ամեն մի մանրուքից և համեմատական տանում Գերմանիայի հետ:

Աչքերը վառվում էին,բայց սերը և կարոտը հայրենիքի հանդեպ այնուամենայնիվ իր դրոշմը թողել էր նրա աչքերում և նույնիսկ ակնոցները չէին կարողանում թաքցնել դա:
Պարզվեց Ալիսը նաև բարերար է:

Նրա հովանավորությամբ ՀՀ ում երեք գիրք էր հրատարակվել ՝ Հովհանես Պապիկյանի հեղինակմամբ ՝ նվիրված մոռացության մատնված Սովետմիության ժամանակ այլախոհ,բանտում սպանված, հաղորդավար Ֆելիքս Պետրոսյանի ստեղծագործություններին:

Հարցին թե ի՞նչու հենց Ֆելիքսի ստեղծագործությունները որոշեցելիքսի գրվածքներում ազգի մոռացված ոգին է և քանի որ հեղափոխությամբ զարթնեց ազգի ոգին,պետք է կենդանանար նաև Ֆելիքսի գրիչը:

Դատարկ չէր եկել Ալիսը: Բերել էր իր հովանավորությամբ հրատարակված երեք գիրք և մի խնդրանք:

Հուզված էր շատ…..

Խնդրում էր,որ Ֆելիքս Պետրոսյանի գրքերը հասցնեմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Գտնում էր,որ դրանք անհրաժեշտ են Վարչապետին:

Մի փոքրիկ նվեր էր բերել էր Վարչապետի թիկնազորի պետին՝ Մխիթարին,ասում էր որ երբ նրան տեսնում եմ Վարչապետի կողքին,մի տեսակ հանգիստ է և Վարչապետի և Հայաստանի համար:

Ալիսին մերժելը անհնար էր…. Համաձայնվեցի….. Երբ գնաց ընկա մտքերի մեջ: Իրոք ճիշտ են մեր պապերը՝ ինչ ունենք չենք գնահատում:

Գերմանիայում ապրող Ալիսը,լուռ ու մունջ,իր ուժերի չափով աշխատում և օգնում է հայրենիքին,գիրք է հրատարակում,Վարչապետի և երկրի մասին անհանգստանում, հազարավոր կիլոմետր ճանապարհ կտրում,իսկ մեր մեջ դեռ կան մարդիկ,որ սպառնում են հայրենիքին արտագաղթով:

Ի՞նչու է այդպես……..

Արտակ Գալստյան