Ատամները լվանալիս հաճա՞խ եք նկատում, որ լնդերն այունահոսում են. ահա, թե ինչ է պետք անել…

1530

Ներկայումս լնդերի բորբոքումն ու արյունահոսությունը տարածված խնդիրներից են: Դրանց պատճառները կարող են շատ տարբեր լինել, պատճառները կարող է պարզել  բժիշկը: Իսկ դրանցից ազատվել կարելի է  հետևյալ  պարզ միջոցների օգնությամբ:

Աղաջրի օգնությամբ հնարավոր կլինի բուժել բերանի խոռոչի ինչպես այլ, այնպես էլ այս  խնդիրները:: Աղը հակասեպտիկ հատկություններ ունի, ինչպես նաև խթանում է լնդերում արյան շրջանառությունը: Բերանը ողողել աղաջրով օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:

Լնդերի արյունահոսությունը կարելի է դադարեցնել  մերսող խոզանակների  օգնությամբ: Դրանք տարբերվում են  սովորական խոզանակներից  փափկությամբ: Ամեն անգամ ատամները լվանալուց հետո լնդերը կարելի է մերսել այդպիսի ֆունկցիա ունեցող խոզանակով:

Լնդերի արյունահոսության դեպքում սոդան ևս շատ օգտակար է լնդերի արյունահոսության դեպքում: Քիչ քանակով սոդան պետք է խառնել ջրի հետ, խառնել և քսել լնդերին, ապա լվանալ:

Լնդերի առղոջության համար  օգտակար է նաև  ուրցը: Ուրցից թուրմ պատրաստել և այդ  թուրմով կարելի է ողողել լնդերը:

Լնդերի առողջության և ամրության հարցում հիանալի օգնում է ավոկադոն: Ավոկադոն պայքարում է նաև կարիեսի դեմ:

Աղբյուր