10 խորհուրդ, թե ինչպես դառնալ ավելի գեղեցիկ մեկ ամսում. կանա՜յք, ուշադիր

2021

Խորհուրդ 1 Առավոտյան քաղցած վիճակում ուտել 1 ճաշի գդալ  կտավատի սերմեր: Սերմերը լավ ծամել և վրայից խմել 1 բաժակ տաք ջուր: Հիանալի մաքրում է օրգանիզմը, մաշկին թարմություն է հաղորդում:

Խորհուրդ 2.  Ամեն օր ուտել եփված բազուկ: Նախաճաշին, ընթրիքին, երբ հարմար է  անպայման ուտել եփված բազուկ: Մաքրում է արյունը, դրական ազդեցություն է գործում մաշկի վրա:

Խորհուրդ 3. Ամեն օր քնելուց առաջ  դեմքին  քսել  գլիցերինի և Е վիտամինի  խառնուրդ:: 30 գրամ գլիցերինի վրա ավելացնել 10 սրվակ վիտամին Е:  Կնճիռները կհարթվեն,  մաշկը հիանալի  տեսք կունենա:

Խորհուրդ 4. Ամեն օր կերեք  50 գրամ ընկույզL Եղունգները և մազերը շատ շնորհակալ կլինեն:

Խորհուրդ 5.  Երեք օրը մեկ անգամ մազերի համար դիմակ պատրաստեք  չոր մանանեխից:: Դիմակը պատաստելու համար մանանեխի վրա լցնել  քիչ քանակությամբ բուսայուղ, քսել  խոնավ մազերի վրա,  պահել 20-30 րոպե, լվանալ:

Խորհուրդ 6. Քնելիս անպայման գուլպա հագեք ոտնաթաթերին:: Քնելիս պետք է գուլպա հագնել: Ոտնաթաթերին քսել  սնուցող կրեմ, անանուխի  յուղ, այնուհետև հագնել գուլպաներ: Խնամված ոտնաթաթերը մեծ հաճույք կպատճառեն:

Խորհուրդ 7.  Այժմ թարթիչների մասին: Թարթիչների տուշի  սրվակը լավ լվանալ,   չորացնել, մեջը լցնել գերչակի յուղ կամ  ծլեցրած ցորենի յուղ: Քնեուց առաջ քսել թարթիչներին:  Հարկ չկա շատ առատ քսել:  Մեկ ամիս հետո կունենաք խիտ թարթիչներ:

Խորհուրդ 8.  Հոգ տարեք մարմնի մաշկի մասին: Մեկ բաժակ ծովի աղի վրա ավելացնել  մեկ բաժակ  բարձր յուղայնությամբ թթվասեր: Լոգանք ընդունելուց հետո  մարմինը մերսել այդ խառնուրդով, ներառյալ պարանոցը,  և լվանալ տաք ջրով:

Խորհուրդ 9. Ձեռքի տակ միշտ  նշի յուղ ունեցեք: Սա  խնամքի հիանալի միջոց է,  պայքարում է կնճիռների, սպիների, մաշկային տարբեր խնդիրների դեմ, կարելի է օգտագործել ամեն օր:

Խորհուրդ 10. Մազերի համար պատրաստեք հտուկ ջուր: 1 լիտր ջրին ավելացրեք 5 կաթիլ անանուխի  յուղ և դրանով  ցողեք  մազերը  ամեն անգամ լվանալուց հետո: Հիանալի օգնում է յուղոտ մազերի, թեփի դեպքում: Թեթևացնում է գլխացավը:

Աղբյուր