Ես երկար եմ փնտրել կատարյալ, փամփլիկ, համեղ բուլկիների բաղադրատոմսը: Անկեղծ ասած մինչ այդ բաղադրատոմսը շատ տարբեր բաղադրատոմսեր եմ փորձել, բայց ոչ մեկը իմ ուզածի պես չէր ստացվել:
Սա առաջին անգամից արդեն կատարյալ ստացվեց մոտս: Կիսվում եմ ձեզ հետ այդ հրաշք բաղադրատոմսով.
Ձեզ պետք կգա
- Խմորիչ — մեկ տուփ, Ալյուր — 600 գրամ
- Կաթ — 250 մլ, Ձվի դեղնուց — 4 հատ
- Կարագ — 100 գ, Վանիլին — 1 տուփ
- Շաքարավազ — 100 գ, Մի պտղունց աղ
Խմորի վրա քսելու համար
- 1 ձվի դեղնուց
- 2 ճ. գդալ կաթ
Ինչպես պատրաստել
Տաք կաթի մեջ լուծել խմորիչը, ավելացնել 1-2 ճաշի գդալ շաքարավազ և 1-2 ճաշի գդալ ալյուր, լավ խառնել, թողնել տաք տեղում 15 րոպե, որպեսզի խմորիչն ակտիվանա:
Մյուս բոլոր բաղադրիչները խառնել և խմոր հունցել: Խմորը պետք է հունցել բուսայուղով պատված թասիկի մեջ, ալյուրը պետք է մաղելով ավելացնել: Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր: Դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա:
Երբ խմորը լավ բարձրանա, ձեռքով գնդեր անել և իրարից որոշակի հեռավորության վրա շարել տապակի վրա:
Տապակը դնել տաք տեղում, որպեսզի գնդերը լավ բարձրանան և եզրերով իրար դիպչեն:
Դեղնուցն ու կաթը, որ կարելի է փոխարինել սերուցքով, խառնել և քսել գնդերի մակերևույթին:
Թխել 20-25 րոպե 200 աստիճանի տակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն