Ահա՝ որն է փքուն և բարձր բիսկվիտ ստանալու գաղտնիքը. Ուղղակի հրաշալի է

2585

Այժմ մենք ձեզ կպատմենք փքուն բիսկվիտ պատրաստելու գաղտնիքը, որն ինձ սովորեցրել է իմ տատիկը: Այս հիանալի բիսկվիտի բաղադրատոմսը շատ հարմար է տորթ պատրաստելու, ինչպես նաև ուղղակի, առանց կրեմի մատուցելու համար:Այլևս դուք չեք մտածի, որ կարող է հաջող չստացվել տորթի բիսկվիտը:

Բարձրությունն ու փափկությունը երաշխավորված է՝ ճիշտ պատրաստելու դեպքում:

Բաղադրիչներ

  • Ալյուր — 150 գր, Հավկիթ— 4 հատ
  • Շաքարավազ — 150 գր, Փխրեցուցիչ — 1 թ/գ

Փքուն բիսկվիտի պատրաստման գաղտնիքը

Պատրաստում ենք քայլ առ քայլ

Հավկիթները կոտրեք խորը ամանի մեջ, ավելացրեք շաքարավազը և դրեք գոլորշու վրա: Անընդհատ խառնեք, մինչև շաքարավազը կհալչի:

Հարիչով լավ հարեք: Այստեղ մենք կբացահայտենք ձեզ համար մի փոքրիկ գաղտնիք: Այնքան պետք է հարեք, որ մատով վրայով անցնելիս հետքը մնա:

Ալյուրը պետք է մաղել: Ավելացնում ենք այն հարած ձվի վրա և զգուշությամբ խառնում՝ վերևից ներքև: Ավելացրեք փխրեցուցիչը և խմորը լցրեք ամանի մեջ, որտեղ պետք է եփեք:

Ամանը պետք է յուղով պատել: Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 200 աստիճան:

Ստուգելու համար՝ եփել է արդյոք, թե ոչ, հակավոր է ձեռքով թեթև սեղմել, եթե սեղմված տեղը հետ գա, ուրեմն եփել է:

Պատրաստման այս եղանակով բիսկվիտը ստացվում է փքուն և համեղ:

Բարի ախորժակ:

Աղբյուր՝ Հայինֆո