«Մահը գալիս է աղիներից». անվանի բժշկուհի Մարվա Օհանյանի անգին խորհուրդները

3245

Մարվա Օհանյանը 45 տարվա պրոֆեսիոնալ աշխատանքային ստաժ ունեցող բժիշկ-նատուրոպատ է, կենսաքիմիկոս: Այս իմաստուն կինը գտնում է, որ այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են քաղցկեղը, շաքարախտը, հիպերտոնիան, կարելի է արմատախիլ անել միանգամայն պարզ և հասանելի միջոցներով: Կարևորագույն խնդիրն է պարզել, թե որտեղից է առաջանում ժամանակակից հիվանդությունների մեծամասնությունը:

Մարվա Օհանյանի նշած հիմնական սկզբունքներն են. Աղիների մաքրումը շլակներից

1. Բժշկության տեսության հիմքը հանդիսանում է բիոքիմիան

Բիոքիմիայի հետազոտության թեման է նյութափոխանակությունը: Սա, ինչպես հայտնի է օրգանիզմում ընթացող բոլոր գործընթացների հիմքն է: Մարվա Վաղարշակովնան իր բոլոր դասախոսություններում փառաբանում է բիոքիմիան:

Եթե դուք անալիզի ենթարկեք, թե ինչ եք ամեն օր օգտագործում սննդի մեջ, ինչից եք կազմված, ապա կարող եք ճիշտ կողմնորոշվել կյանքում: «Կարգավորելով սնունդը՝ կկարգավորեք նաև կյանքն ամբողջությամբ»,- ինչպես ասում է բժշկուհին:

Բայց տվյալ պահին բիոքիմիկոսների աշխատանքի արդյունքներից չի օգտվում պրակտիկորեն ոչ մի բժիշկ. բոլոր հայտնագործությունները մնում են լաբորատորիայում. դա շատ սխալ է: Չէ՞ որ մեր առողջությունն ամբողջովին կախված է բիոփոխանակությունից:

2. Ժամանակակից բժշկությունը բուժում է միայն ախտանիշերը

Սա մանրամասն նկարագրված է Մարվա Օհանյանի «Էկոլոգիական բժշկություն. ահա քաղաքակրթության ճանապարհը» գրքում: Ոչ մի բուժող բժիշկ հիմա չի ասի կնոջը, օրինակ, որ նա կրծքագեղձի քաղցկեղ ունի այն պատճառով, որ երեխա ժամանակ հաճախ է հիվանդացել անգինայով կամ թոքերի բորբոքումով, որոնք մինչև վերջ չեն բուժվել: Ի դեպ, ոչ մի մանկական հիվանդություն այսօր մինչև վերջ չի բուժվում:

3. Բոլոր հիվանդությունների պատճառը աղիներում է

«Մահը գալիս է աղիներից»,- պնդում է Մարվա Օհանյանը: Եթե մարդիկ օգտագործեն աղիների մաքրման կանոնները, ապա ապրեն երկար և երջանիկ: Ինչքան տարիքով ավելի մեծ է մարդը, այնքան ավելի շատ տոքսիններ և շլակներ է հավաքվում նրա մեջ:

Ժամանակակից բժշկության մեջ աղիների մաքրման գործընթացը բավականին տարածված է և անվտանգ:

4. Ճիշտ սնունդ

Ըստ բժշկուհու ջերմամշակման ենթարկված ամբողջ սնունդն անկենդան է և սխալ. շատ կարևոր է, որպեսզի կերակրի բիոքիմիան և օրգանիզմի բիոքիմիան գտնվեն ներդաշնակության մեջ: Ձմռանը, բնականաբար, դժվար է օգտագործել միշտ կենդանի, հում սնունդ, բայց ամռանը պահել այդ ռեժիմը միանգամայն հնարավոր է:

5. Բուժման համար պիտանի է միայն այն, ինչ ստեղծվել է բնության կողմից

Յուրաքանչյուր կերակուր ունի իր ազդեցությունը մեր օրգանիզմի վրա, պետք է հստակ գիտակցել, որ դրական ազդում է միայն այն, ինչը համապատասխանում է մեր բիոքիմիային:

«Եթե մարդու մոտ զարգացած լինի էկոլոգիական գիտակցությունը, ապա նա չի համակերպվի աբսուրդի հետ, որը տեղի է ունենում հիմա ամբողջ աշխարհում, այլ մարդկանց կտանի իր հետևից՝ դրանով բարելավելով աշխարհն ամբողջապես»,- ասում է Մարվա Օհանյանը:

Աղբյուր