Հայկական արտադրության «Հրաշք լոսյոն», որն իր տեսակով միակն է աշխարհում. ընդամենը 5 րոպե և վերանում է աղերի կուտակման հետ կապված ցանկացած խնդիր…

6779

«A.K.L. Hovhannisyan» ընկերությունը ընկերության տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Հովհաննիսյանը պատմում է ընկերության մոտ 200 անուն ապրանքատեսականու մասին, որոնք բոլոր տվյալներն ունեն հայկական շուկան նվաճելու և ներկրվող շատ ապրանքատեսակների շուկայից դուրս մղելու համար:

«Ունենք ունիվերսալ ծիրանի լոսյոն, որն ակնթարթորեն փափկեցնում է մաշկը, այն դարձնում մետաքսանման, վերացնում է ոտքերի տհաճ հոտը, մեկ գիշերվա մեջ՝ արմունկների ճաքերը։ Օգնում է նաև ցրտահարության և առաջին աստիճանի այրվածքների ժամանակ։

Ունենք «Երիտասարդացնող էլիքսիր» հակակնճիռային լոսյոնը, որը հարթում է կնճիռներն ու ձգում մաշկը։ Ի տարբերություն մյուս միջոցների՝ հակառակ էֆեկտ չի ունենում, որ մի ամիս օգտագործեք, հետո կես տարի չօգտագործեք, ու մաշկն ավելի կախվի։

Ունենք «Հրաշք լոսյոն», որն աշխարհում միակն է, որ վերացնում է աղերի կուտակումը։ Եթե նման խնդիր ունեք, օրինակ, պարանոցի հետ կապված, դա քսում եք, ու 5 րոպե հետո աղերի կուտակման հետ կապված ցանկացած խնդիր վերացնում է, օրինակ՝ ականջների մեջ խշշոց, գլխացավ, գլխապտույտ և այլն։ Իսկ մեկ շաբաթ կամ տասն օր օգտագործելուց հետո՝ իսպառ վերացնում է աղերի կուտակումը։ Փշրվող եղունգների համար ունենք «Առողջ եղունգներ» լոսյոնը, որը գիշերը քսում եք եղունգներին, և առավոտյան դրանք հաստացած ու փայլուն են լինում»։

«A.K.L. Hovhannisyan» ընկերությունն առաջարկում է նաև բնական հումքերից պատրաստված տարբեր շամպուններ, հեղուկ օճառներ, լոգանքի գելեր, խոնավեցնող միջոցներ, շրթունքները փափկեցնող միջոցներ և այլն։

Հետաքրքրական է ընկերության առաջարկած բալզամը, որը, ըստ մեր զրուցակցի՝ մեկ օրում բուժում է գրիպն ու անգինան. «Ունենք բալզամ՝ գրիպի և անգինայի դեմ, որը բերանի խոռոչի բորբոքման ժամանակ էլ են օգտագործում։ Սա արդեն մեկ տարի արտադրում ենք. մեկ թեյի գդալ բալզամը պահում եք բերանի խոռոչում մի քանի րոպե, հետո կուլ եք տալիս, և գրիպն ու անգինան միանգամից անց է կացնում. առավոտյան ո՛չ փռշտում եք, ո՛չ հազում։ Ունենք հակացելյուլիտային լոսյոն, որ հատվածում քսում եք, այդ հատվածը նիհարում է, մաշկը ձգվում է։ Հատուկ դիետաներ պահել պետք չէ»։

Ընկերության տնօրենը նշում է, որ բնական միջոցների արժեքը մի փոքր բարձր է, բայց ավելի էֆեկտիվ. «Օրինակ, «Հրաշք լոսյոնը», որը վերացնում է աղերի կուտակումը, արժե 5 հազար 5 հարյուր դրամ։ Հակակնճիռային լոսյոնը 1.5 հազար դրամ է, և այլն»։

Աղբյուր՝ 168.am