Եթե ցանկանում եք լավաշով շատ համեղ ու յուրահատուկ ուտեստ պատրաստել, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է

878

Բաղադրիչներ

  • միս տավարի — 300 գ, միս խոզի — 300 գ
  • սոխ — 1 գլուխ, գազար — 200 գ
  • սմբուկ — 300 գ, կարտոֆիլ — 300 գ
  • ձիթայուղ — 40 մլ, լավաշ — 7 հատ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Միսը կտրատել խորանարդիկներով և տապակել թավայի մեջ առանց կափարիչը փակելու: Ավելացնել մանր կտրատված գազարը և սոխը, ապա՝ կտրատված սմբուկը, համեմել աղ ու պղպեղով: Ամբողջը խառնել և թողնել՝ շոգեխաշվի:

Առանձին տապակել մանր խորանարդիկներով կտրատված կարտոֆիլը:

Լավաշի մեկ հատը կտրատել ժապավենաձև, որպեսզի այդ ժապավեններով կապենք մյուս լավաշները:

Լավաշի վրա լցնել պատրաստված լցոնը, ապա փաթաթել և կապել լավաշի ժապավենով:

Եփել ջեռոցում 20-30 րոպե 160 աստիճանում: Ջեռոցից հանել խրթխրթան լավաշները և անմիջապես անցնել համտեսելուն:

Ի դեպ, այսպիսի լցոնված լավաշ կարելի է պատրաստել նաև այն պահին, երբ շատ կցանկանայիք ուտել ֆասթֆուդ, սակայն գիտակցում եք, որ այն օգտակար չէ: )

Իսկ եթե ուզում եք ինքնուրույն պատրաստել նաև լավաշը, ահա շատ համեղ տնական լավաշի բաղադրատոմսը:

Նյութի աղբյուր՝ cooks.am