«Էկլեր»-ի թերևս լավագույն բաղադրատոմսը, միշտ հաջող է ստացվում, իսկ թեթև, փքուն էկլերները խենթացնում են համով և հոտով

994

Պատրաստում ենք «Էկլեր». Թեթև, փքուն, համեղ և արագ պատրաստվող բաղադրատոմս:

Խմորի համար անհրաժեշտ է

  • Կարագ- 100գր, Ձու — 4 հատ
  • Ալյուր-180գր, Աղ- 1/2 թ/գ
  • Ջուր- 250 մլ.

Պատրաստումը

Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի կրեմ: Ջուրը եռացնել, ավելացնել կարագը, աղը և նորից եռացնել: Եռացող ջրի մեջ լցնել ալյուրը, լավ խառնել և 2  րոպե եփել: Ստացված զանգվածը սառեցնել, մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել:  Կաղապարի վրա դնել յուղաթուղթ և վրան կարագ քսել:

Խոհարարական  պարկիկի օգնությամբ խմորը լցնել  կաղապարի վրա: Կաղապարը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել մոտ 30 րոպե, մինչև ոսկեգույն դառնա:

Թխվելու ընթացքում ջեռոցի դուռը չպետք է բացել: Ստացված էկլերների մեջ լցնել կրեմ, իսկ վրան, ցանկության դեպքում ցանել շաքարի փոշի:

Բարի ախորժակ:

Աղբյուր