Հավի սրտիկները վրացական ձևով, վրացի խոհարարի բաղադրատոմսը, որ ուղղակի խելքահան կանի ձեզ իր համով. նման համեղ բան դեռ չէի կերել

1939

Վրացական խոհանոցի ուտեստները աչքի են ընկնում իրենց համային առանձնահատկություններով: Այս ուտեստը բացառություն չէ և այն ճաշի սեղանի շուրջ կհրավիրի ընտանիքի բոլոր անդամներին ՝ վայելելու այս անուշաբույր ու անուշահամ ուտեստը:

Բաղադրիչներ

  • Հավի սրտիկներ 500 գ, Սոխ 80 գ
  • Նուռ 0,25, Սխտոր  10 գ, Աղ 1 ճաշի գդալ
  • Սև պղպեղ  (աղացած) 0,3 թ. գ.
  • Համեմի սերմ 0,3 թ.գ, Համեմ մի քանի ճյուղ
  • Բուսայուղ  2 ճ գ, Ջուր 100 մլ, Կարագ 30 գ

Պատրաստման եղանակը

Համեմը, սոխը, սխտորը լավ լվանալ, մանրացնել,: Սոխը տապակել բուսայուղով  մինչև ոսկեգունի,  ավելացնել սխտորը,  և  տակապել մոտ  րոպե:

Թավայի մեջ լցնել  լավ լվացված հավի սրտիկները, համեմել աղով, պղպեղով, համեմի սերմով և լավ խառնել:

Լցնել ջուր և հասցնել եռման, ծածկել կափարիչով և եփել մոտ 20 րոպե:

Պատրաստ լինելուց մեկ րոպե առաջ  ավելացնել կարագը և  մանր կտրատված համեմը:   Մատուցել նռան հատիկներով զարդարված, կարելի է մատուցել  կատոֆիլի պյուրեի հետ կամ որպես առանձին ուտեստ:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo