Հրաշք կոտլետներ, համից հոտից չեք կշտանա, ի դեպ, մի գրամ միս չի պարունակում

1871

Բանջարեղենային կոտլետներ շատերն են սիրում թե պատրաստել, թե ուտել: Դրանք պատրաստվում են արագ և հեշտ:

Բաղադրիչներ

  • 8 միջին չափի կարտոֆիլ, 300 գ  սունկ
  • 1 միջին չափի սոխ, 3-4 ատամիկ սխտոր
  • 3 ճաշի գդալ  ալյուր,
  • Աղ, սև պղպեղ  կամ սպիտակ պղպեղ ըստ ճաշակի
  • Կանաչի ըստ ճաշակի, Բուսայուղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլները լվանալ, մաքրել, կտրատել ոչ մեծ խորանարդիկներով, վրան սառը ջուր լցնել և  եփել թույլ կրակի վրա:

Սոխը և սխտորը մանրացնել  և տապակել բուսայուղով:

Սունկը լվանալ, կտրատել բարակ շերտերով և  լցնել տապակված սոխի ու սխտորի վրա, եփել մինչև սունկը պարաստ լինի:

Եփված կարոտֆիլից պյուրե պատրաստել  և լցնել սունկի վրա,  ավելացնել մեկ ճաշի գդալ ալյուր և համեմել աղով ու պղպեղով, ավելացնել կտրատված կանաչի:

Ստացված զանգվածից  կոտլետներ ձևավորվել, թավալել ալյուրի մեջ  և տապակել երկու կողմից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo