Երբ տանը լավաշ է ավելանում, ես միշտ պատրաստում եմ այս անչափ համեղ ուտեստը, խրթխրթան ու անուշաբույր, համից չես կշտանա

4424

Եթե ձեռքի տակ ունեք լավաշ և որոշ մթերքներ կարող եք շատ համեղ ուտեստ պատրաստել ու տանեցիներին  ուրախացնել: Պատրաստելիս այնպիսի անուշ բույր է տարածվում և բոլորը անհամբեր սպասում են, երբ պիտի վայելեն:

Բաղադրիչներ

  • Լավաշ 4 հատ, Բուլղարական պղպեղ 1 հատ
  • Լոլիկ 1 հատ, Մարինացված վարունգ 2 հատ
  • Հավի կրծքամիս 700 գ,Խոզապուխտ  150 գ
  • Պինդ պանիր 150 գ, Ձու 1 հատ
  • Մայոնեզ, սամիթ, ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը  եփել աղ գցված ջրում: Խոզապուխտը և հավի միսը  մանր կտրատել, պանիրն անցկացնել քերիչով, բուլղարական պղպեղը, լոլիկը  և մարինացված վարունգները  կտրատել փոքրիկ խորանարդիկների տեսքով, սամիթը մանրացնել:

Բոլոր բաղարիչներն իրար միացնել, լցոնը պատրաստ է: Յուրաքանչյուր  լավաշի վրա մայոնեզ քսել, լցնել լցոնը և փաթաթել գլանաձև:

Ջեռոցի տապակի վրա  յուղ քսել կամ յուղաթուղթ փռել  և շարել  լավաշի ռուլետները: Ձուն հարել  և քսել  ռուլետների վրա:  Ռուլետները ծածկել փայլաթիթեղով  և եփել 180 աստիճանի տակ 15 րոպե:

Հիանալի տարբերակ է  արագ  ուտեստ պատրաստելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo