Արշավիր Ղարամյանն առաջին անգամ կադրեր է հրապարակել ապրիլյան պատերազմից

596

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ դրանք կադրեր են ապրիլյան պատերազմի օրերից։

«Ապրիլյան պատերազմ…2016 թ. ապրիլի 2՝ ժամը 11:30 -ին, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից:

Միայն այս դիրքում մեր վերահսկողության գոտում թշնամին թողել էր 28 լեշ և 1 զրահատեխնիկա:

Կադրերն ամբողջությամբ հրապարակվում են առաջին անգամ…»,-կից գրել է Ղարամյանը: