Ասույթներ տղամարդկանց մասին, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ նրանց

444

Ճիշտ են ասում, որ տղամարդիկ մարսից են, իսկ կանայք՝ Վեներայից։ Երբեմն զարմանում ես, որ այս երկու հակապատկերները, չնայած ծագող տարաձայնություններին, կարողանում են ընդհանուր լեզու գտնել։ Բայց միևնույնն է, ինչ էլ որ ասենք, նրանք առանց իրար չեն կարող ապրել։

1. Առասպելը, թե կանանց տղամարդիկ փողի համար են պետք, հորինել են տղամարդիկ, որոնք փող չունեն։ (Ֆաինա Ռանևսկայա)

2. Կարիերան հրաշալի բան է, բայց ցուրտ գիշերներին այն ոչ ոքի չի կարող տաքացնել։ (Մերիլին Մոնրո)

3. «Եթե տղամարդը ձեզ դուր է գալիս, ցույց տվեք նրան, թե ինչի եք ընդունակ։ Եթե դիմացավ, ուրեմն ձեր տղամարդն է»: (Ֆաինա Ռանևսկայա)

4. Եթե տղամարդիկ ստիպված լինեին երեխա ունենալ, նրանցից ոչ մեկը մեկ երեխայից ավել չէր ունենա։ (Արքայադուստր Դիանա

5. Առանց թերությունների կին կարող է միայն առանց ուղեղի տղամարդը փնտրել։ (Ֆաինա Ռանևսկայա)

6. «Տղամարդկանց ողբերգությունը. կանանց մի մասը նրանց սրտով չէ, մյուսները անհասանելի են, մյուս մասն էլ գրպանին համապատասխան չեն»։ (Ֆաինա Ռանևսկայա)

7. «Կանայք իհարկե ավելի խելացի են։ Դուք երբևէ հանդիպե՞լ եք մի կնոջ, ով գլուխը կորցնի միայն այն բանի համար, որ տղամարդը գեղեցիկ ոտքեր ունի»։ (Ֆաինա Ռանևսկայա)

8. Տղամարդուն կին է պետք, քանի որ ամեն բան չէ կյանքում, ինչի մեղքը կարելի է կառավարության վրա գցել։ (Լեոնարդ Լուիս Լևինսոն)

9. «Տղամարդիկ, որոնք վատ են արտահայտվում կանանց մասին, սովորաբար միայն մեկին են նկատի ունենում»։ (Ռեմի դե Գուրմոն)

10. Տղամարդկանց մեծ մասն իրենց կանանցից արժանիքներ են պահանջում, որոնց իրենք արժանի չեն։ (Լև Տոլստոյ)

Աղբյուր՝ Blognews.am