Խոհանոցային սպասքի չանցնող, այրված յուղի հետքերը վերացնելու պարզ ու մատչելի միջոց. Սա իսկական գտածո է

1451

Յուրաքանչյուր տնային տնտեսուհի գիտի, թե որքան դժվար է մաքրել խոհանոցային պարագաները յուղից, հատկապես վառված հետքերը։

Իհարկե խանութներում կան բազմաթիվ մաքրող հեղուկներ, սակայն դրանք, որպես կանոն շատ թանկ արժեն։ Դրա հետ մեկտեղ շատերը զգուշանում են ավելորդ քիմիական նյութերի օգտագործումից, որոնք կան այդ հեղուկների բաղադրության մեջ։

Մենք կասենք ձեզ մի հետաքրքիր ու պարզ միջոցի մասին, որը շատ արագ կարելի է պատրաստել ձեռքի տակ եղած միջոցներով։ Ես մշտապես օգտագործում եմ այն և շատ գոհ եմ։ Տապակներն ու կաթսաները կարծես նոր լինեն․․․

Ձեզ անհրաժեշտ է՝

  • 1/4 բաժակ սննդի սոդա,
  • 1/4 բաժակ ջրածնի պերօքսիդ։

Կիրառումը՝

Խառնեք այս բաղադրիչներն իրար։ Քսեք ստացված նյութը վառված մակերեսին և թողեք 5 րոպե։ Այնուհետև մանրակրկիտ լվացեք սպասքը փափուկ սպունգով։ Դուք կզարմանաք, երբ տեսնեք արդյունքները։ Այս ունիվերսալ մաքրելու միջոցը ազդում է ակնթարթորեն։

Այս միջոցն ուղղակի գտածո է խոհանոցային իրերը մաքրելու համար։ Դրանով կարելի է լվանալ ինչպես էմալապատ կաթսաները, այնպես էլ չժանգոտվող պողպատե սպասքը, մաքրել սալիկները, ջեռոցը, խոհանոցային պահարանները և դռան բռնակները։

Սակայն պետք է հիշել, որ այս մաքրող միջոցը հարկավոր է պատրաստել միայն անմիջապես օգտագործելու համար, քանի որ ջրածնի պերօքսիդը արագ կորցնում է իր ունակությունները և երկար պահելն անիմաստ է:

Աղբյուր