Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի. բացելով բնակարանի դուռը՝ ոստիկանները շոկի մեջ ընկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2410

Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա տղայի, որն ապրել է աղբով լի բնակարանում ու գրեթե երբեք դուրս չի եկել այնտեղից, այս մասին գրում է life.ru-ն։

Հայտնի է, որ երեխան աուտիզմ է ունեցել: Հարևանները փաստել են, որ փոքրիկը գրեթե երբեք տնից դուրս չի եկել։ Նշվում է նաև, որ նրա մայրը հազվադեպ է այստեղ երևացել, իսկ տատիկը պարբերաբար աղբով լի պարկեր է կուտակել տանը։

Տղայի ծնողներն ամուսնալուծված են եղել, և նա մնացել է մոր ու տատիկի խնամքին։

Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 12-ին։ Երեխային մահացած վիճակում հայտնաբերել է մայրը. նա փորձել է արթնացնել տղային, սակայն ապարդյուն։ Տուն ժամանած բժիշկներն արձանագրել են 7-ամյա տղայի մահը։

Օրեր առաջ էլ իրավապահները Մոսկվայում գտել են 5-ամյա աղջկա, որը երկար ժամանակ միայնակ մնացել է աղբակույտերով լի տանը։ Հյուծված երեխան, որը չի կարողանում խոսել, տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա մայրը ձերբակալվել է։

Աղբյուր՝ Blognews.am