Ինչպես 2 ամսում 8 սմ-ով երկարեցնել մազերը. մեթոդ, որը քչերին է հայտնի

303

Բոլոր աղջիկներն էլ ուզում են գեղեցիկ, երկար մազեր ունենալ։ Բայց դե մի գիշերում նման փարթամ մազեր չես աճեցնի։ Մազերը կանացիության անվիճելի խորրդանիշ են, հատկապես երկար մազերը։ Դա անհատականության հրաշալի արտացոլում է, որը պետք է գնահատել կարողանալ։

Ինչպես վերականգնել մազերը

Գեղեցկության և առողջության հարցը բավական լուրջ է, ուստի դրանց կմոտենանք գիտական տեսանյունից։ Մազերի աճի շրջափուլը բաղկացած է 3 մասից։ Յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի, որոնք ազդում են աճի տեմպի և որակի վրա։

Գիտնականների պնդմամբ, մարդու մազն աճում է ամիսը մոտ 1-1,5 սմ-ով։ Ըստ այդմ, մազերի լրացուցիչ 40 սմ-ն ամենաքիչը 3 տարի է պահանջում։

Հաճախ դեռ անհրաժեշտ երկարության կեսին չհասած՝ համբերությունը սպառվում է։ Մազերն էլ սկսում են ճյուղավորվել մազակալներից ու ռեզիններից, զանազան մազահարդարիչներից ու մազի արդուկներից։ Որոշում ես, որ  մազերդ հետո կերկարացնես և ուղղվում ես վարսավիրանոց՝ այսպիսով մազերն արագ երկարացնելը հետաձգելով։

Իրականում ձեզնից առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվում։ Պետք է սկսել ճիշտ սնվելուց։ Լիարժեք աճի համար մազերն օրգանիզմից վերցնում են կալցիում, ֆոսֆոր և D վիտամին։ Ձեր խնդիրն է դրանց անընդհատ, բավարար քանակով մատակարարելը։

Սնվելուց բացի պետք է ուշադրություն դարձնել նաև արտաքին գործոններին, որոնք մշտապես ազդում են մազերի վրա։ Այժմ կթվարկենք դրանք։

Լավ շամպուն

Սկսեք օգտագործել բնական հիմքով շամպուն և կոնդիցիոներ։ Խուսափեք սուլֆատներ, սիլիկոն և նատրիումի լաուրիլսուլֆատ պարունակող արտադրանքից։

Լվալու ճիշտ ռեժիմ

Տարածված մոլորության հակառակ, մազերը չի կարելի շատ հաճախակի լվանալ․ շաբաթը 2-3 անգամը լիովին բավարար է։

Ցածր ջերմաստիճան

Մազերի դյուրաբեկությունը կարելի է կանխարգելել, եթե դրանք տաք ջրի փոխարեն ողողեք  սառը ջրով։

Լավորակ սանր

Խճճված մազերը սանրելու համար օգտագործեք փափուկ կլոր խոզանակ։ Սանրի ընտրությունը կախված է մազերի տեսակից։ Կատարյալ տարբերակը բնական ցցամազերից սանրն է։ Խիտ, հաստ մազերին հարմար է կոշտ սանրը։ Բարակ ու վնասված մազերի համար ավելի նուրբ սանր ընտրեք։ Երբեք մի սանրեք թաց մազերը, այլապես կճյուղավորվեն։ Մետաղյա սանրն զգույշ օգտագործեք, որովհետև ոչ միայն մազափնջերը, այլև գլխի մաշկը կարող են վնասել։

Մազածայրերի հավասարեցում

Ժամանակ առ ժամանակ դիմեք վարսավիրի, որ հավասարեցնի շերտավորված մազածայրերը։ Նման դեպքում մազերը կաճեն ամբողջական ու արագ կերկարեն։

Լիարժեք սնուցում

Քննարկենք ևս մի գործոն, որի կարևորությունը դժվար է թերագնահատել։ Սնուցման ռեժիմն անդրադառնում է ձեր օրգանիզմի հանքանյութերի պարունակությանը։ Մազերի կառուցվածքը կարգավորվում է հենց այդ նյութերի հիման վրա։ Հետևեք, որ ձեր օրաբաժնում մշտապես լինեն սպիտակուց պարունակող մթերքներ։ Ձուկը, ընկույզը, թռչնամիսը, պանիրը, լոբազգիները նպաստում են մազերի առողջ աճին և ամրապնդմանը։

Մաքուր ջուր

Ջրի պակասը կարող է օրգանիզմի ջրազրկման պատճառ դառնալ։ Ջրազրկումն իր հերթին բացասաբար է անդրադառնում մաշկի և մազերի կառուցվածքին։ Ամեն օր բավականաչափ ջուր խմեք։ Թեյը, սուրճը և մյուս հեղուկները հաշիվ չեն։