Ահա, թե երբ կա անհանգստանալու պատճառ. նման պալարներ նկատելիս անհրաժեշտ է անել ՍԱ

715

Դեղավուն պալարներ կոպերին։ Նախկինում կարծում էի՝ դիմահարդարանքի  խնդիր է, որի առկայությունը պիտի զարմացնի բժշկին։ Մինչդեռ պարզվում է, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան ենթադրում էինք։

Եթե  նման երևույթներ եք նկատում ձեր կամ ձեր մերձավորների կոպերին, անհրաժեշտ է անհապաղ գործի անցնել։ Ընդ որում բժշկին պիտի դիմեք ոչ միայն այդ թերությունը վերացնելու ակնկալիքով։

Կոպերի քսանտելազմա

Եվ այսպես, քսանտելազմա։ Առաջին հայացքից այդ անվնաս գունատ պալարներն այնքան էլ աչքի չեն ընկնում։ Սակայն անկախ ամեն ինչից,  նկատելու դեպքում անպայման վազեք բժշկի։

Կոպերի քսանտելազման կարող է աթերոսկլերոզի (սրտանոթների կարծրացման հիվանդություն), ինչպես նաև  սրտանոթային, օրինակ, սրտի իշեմիայի (տեղական սակավարյունության) նախանշան լինել։ Շաքարախտը, հիպերտոնիան (արյան բարձր ճնշման հիվանդությունը), ճարպակալումը, լյարդի հիվանդությունները քսանտելազմայի մշտական ուղեկիցներն են։

Կոպերին նման տհաճ պալարների գոյացման հիմնական պատճառն օրգանիզմում լիպիդային փոխանակության խախտումն է՝ սխալ սնվելու, օրաբաժնում կենդանական յուղերի չարաշահման, ինչպես նաև արյան մեջ շաքարի պարունակության բարձր մակարդակի արդյունքում։

Որքան էլ մեծ լինի գայթակղությունը, քսանտելազմայի պալարների հեռացումը ոչ մի դեպքում չի կարելի ինքնագլուխ կատարել։ Ոչ մի  ժողովրդական միջոց։ Նման փափուկ խնդիրը պետք է վստահել բժշկին։

Ինքնին աչքին անհաճո ճարպագունդն առանձնապես վտանգ չի ներկայացնում, սակայն մատնանշում է օրգանիզմում ընթացող լուրջ խախտումներին, վկայում  առողջական վիճակին մատների արանքով նայելու մասին։ Դրա վրա ուշադրություն դարձնելու դեպքում կարելի է կանխել ուղեղի կաթվածը (ինսուլտը) և մյուս մահացու վտանգավոր հիվանդությունների զարգացումն ու սրումը։

Կոպերի քսանտելազման կարելի է հեռացնել մի քանի եղանակներով, այդ թվում՝  վիրահատաման եղանակով, ինչպես նաև  էլեկտրակոագուլիացիայի  կամ լազերի միջոցով։ Ինքը՝ ընթացակարգը, այնքան էլ սարսափելի չէ, չարժե նյարդայնանալ ու վախենալ։ Նման իրավիճակում, երբ ի հայտ են եկել այդ տհաճ բաները, պիտի արյան ընդհանուր հետազոտության ենթարկվել և ստուգել՝ հատկապես ինչը լավ չի օրգանիզմում։

Լավագույն կանխարգելիչ քայլը օգտագործվող ճարպերի քանակը վերահսկելն է, որպեսզի հետագայում չբացահայտեք տհաճ հիվանդությունները։ Հավասարակշռված սնունդը բարձրագույն բարիք է օրգանիզմի համար։

Չի կարելի ծուլանալ  և այցը բժշկին հետաձգել։ Մանավանդ, երբ արատի նման դրսևորում եք նկատում ձեր կոպերին․․․