Քաղցկեղի այս դետեկտորը կարող է փրկել  ձեր կյանքը. ահա, թե երբ է պետք անհանգստանալ առողջության մասին

363

Այսօր բոլորը գիտեն մաշկի քաղցկեղի վտանգի մասին։ Դեռ  20 տարի առաջ բժիշկները խոսում էին արևային լոգանքների ու արևառության օգտակարության մասին։ Բայց այն ժամանակներից շատ բան է փոխվել։ Հիմա ամեն մարդ գիտի, որ միշտ պիտի արևապաշտպան կրեմ  ունենա (այո, այո, նույնիսկ ձմռանը), անտեսի սոլյարիները և պարբերաբար կասկածելի բծերի առկայության դեպքում դիմի բժշկին։

Նոր խալը  կամ մաշկի վրայի պուտը  երբեմն շատ սարսափելի է լինում, քանի որ մեր ուղեղը այնպես է կազմված, որ անմիջապես սկսում ենք հնարավոր տարբերակներից վատթարագույնն ընտրել։ Իհարկե, դա միշտ չէ, որ այդպես է, բայց դրանից  մեր վիճակը չի թեթևանում։

Ուռուցքաբան բժշկի կարծիքը․

«Մաշկի քաղցկեղը ուռուցքաբանության ամենատարածված ձևերից մեկն է․  այսօր մաշկի քաղցկեղը ավելի հաճախ են ախտորոշում, քան կրծքագեղձի, շագանակագեղձի, թոքերի ու հաստ աղիքի քաղցկեղը միասին վերցրած։  Վիճակագրության համաձայն, հիվանդության ամենամյա աճը կազմում է 5 %։ Մաշկի քաղցկեղը միատեսակ հաճախակի է զարգանում ցանկացած տարիքի կանանց ու տղամարդկանց շրջանում,  բայց վերջին ժամանակներս նկատվում է նման ուռուցքի երիտասարդացման միտում։ Մաշկի քաղցկեղի ախտանշանների վերաբերալ գիտելիքները օգնում է որոշել  մահվան ու կյանքի միջև տարբերությունը»։

Եթե ձեր մաշկին կա մի տեղ, որը ձեզ անհանգստացնում է, ավելի լավ է անմիջապես դիմեք բժշկի։ Չի խագարի նաև պատկերացում կազմել՝ հատկապես ո՞ր խալը կարելի է «տագնապալից» համարել։ Իմանալով՝ ինչ տեսք ունի մելանոման, կարող եք փրկել ձեր կյանքը։

Մաշկային հիվանդությունների կանխարգելման լավագույն եղանակը ոտքից գլուխ կանոնավոր ինքնազննումն է։ Մի մոռացեք հետևելու ձեր մաշկի վիճակին․ եթե նկատեք նոր պուտ  կամ խալ, ուշադիր հետևեք դրա փոփոխությանը։

Հնարավո՞ր է պարզել, որ խալը սկսել է մելանոմայի վերածվել։ Այո, նման եղանակ կա։ Վտանգավոր նորագոյացությունների հայտնաբերման լավագույն տնային եղանակը ABCDE աղյուսակն է։ Պահպանեք այդ աղյուսակն ու անպայման օգտագործեք մաշկի կանարգելիչ զննումների համար։

A (Asymmetry) — անհամաչափություն

Ձեր խալի մի կողմը մյուսից որքա՞ն է մեծ։ Առողջ խալը պետք է համաչափ լինի։

В (Border) — սահման

Ձեր խալը հստակ արտահայտված է, թե՞ անհավասար է, ալիքաձև սահմանագիծ ունի։ Բարօրակ նորագոյացությունները սովորաբար հարթ են ու կլոր եզրեր  ունեն։

С (Color) — գույն

Խալը արդոք տարօրինակ գույն չունի՞։ Առողջ խալը պետք է դարչնագույն կամ սև լինի, ոչ թե կանաչ կամ վարդագույն։

Д (Diameter) — տրամագիծ

Ձեր խալը չափազանց մեծ չէ՞ արդյոք։  Խալի չափավոր տրամագիծը պետք է լինի 6 մմ-ից ոչ ավելի։

E (Evolving) — զարգացում

Խալի արագ աճը կամ ձևի ու գույնի կտրուկ փոփոխությունը հավանական վտանգի մասին կարող է վկայել։  Նման դեպքում պետք է շատ արագ արձագանքել։

Եթե ABCDE աղյուսակը կիրառելիս ինչ-որ կասկածելի բան նկատեցիք, անպայման խորհրդակցեք մաշկաբանի հետ։