Արքայադուստր Դիանան հաճախ քլաթչը կրծքին սեղմած էր պահում․ պատճառը ապշեցնող է

1172

Արքայադուստր Դիանան նշանավոր կին էր, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ հաճախ հետաքրքրվում են նրա կյանքով, սովորություններով ու անգերազանցելի ոճի գաղտնիքներով։

Փոքրիկ գաղտնիքներից մեկը բացահայտել է բրիտանացի դիզայներ Անուեյ Հիդմարչը։ Շատերը հավանաբար բազմիցս նկատած կլինեն, որ Ուելսի արքայադուստրը սիրում  էր քլաթչներ ու հաճախ դրանք բավական բարձր պահած էր ման տալիս։ Եվ միայն վերջերս իմացանք՝ ինչն է այդ սովորության պատճառը։

Հիդմարչի խոսքերով՝ արքայադուստր Դիանան իր առաջին հաճախորդներից էր 1993-ին։ Նա պաշտում էր քլաթչներ և հաճախ էր օգտագործում դրանք։ Նրա կոկթեյլային հանդերձները հիանալի ներդաշնակում էին փոքրիկ պայուսակներին։ Բայց ինչպես պարզվում է, քլաթչները նրա համար միայն գեղեցիկ աքսեսուար չէին:

Հաճախ արքայադուստրը քլաթչները բռնում էր կրծքին մոտ պահած։ Անսովոր է, համաձա՞յն եք։ Դա հատկապես աչքի է ընկնում այս լուսանկարում, որտեղ նա մեքենայից դուրս է գալիս։

Այս հասարակ ժեստը Դիանային պաշտպանում էր անհարմար պահերից, երբ պապարացցիները նրան դարանակալում էին ժամանման վայրում։ Դիանան պարզապես քլաթչով ծածկում էր կուրծքը՝ զերծ մնալով ամեն տեսակի առտարոց իրավիճակներից։

Շատ հարմար է, չէ՞։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am