Եթե տարին գոնե մեկ անգամ ընթերցեք այս տողերը, ապա ձեր երեխան կմեծանա ավելի զարգացած և ներդաշնակ

983

Ընդամենը 4 մանկավարժ են հեղափոխություն կատարել 20-րդ դարի մանկավարժական դաստիարակության մեջ: Դրանք էին ամերիկացի Ջոն Դյուին, գերմանացի Գեորգ Կերշենշտեյները, իտալուհի Մարիա Մոնթեսորին ու ռուս Անտոն Մակարենկոն:

Եթե դուք տարին գոնե մեկ անգամ վերընթերցեք ստորև բերվող ցանկը, ապա երեխաների հետ փոխհարաբերությունները որակապես նոր մակարդակ կարող են ունենալ, իսկ երեխան կմեծանա՝ որպես ավելի զարգացած ու ներդաշնակ անձնավորություն:

Երեխաներին ուսուցանում են այն, ինչ իրենց շրջապատում է: Եթե երեխային հաճախ են քննադատում, նա սովորում է մեղադրել:

Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել: Եթե երեխայի նկատմամբ թշնամանք են ցուցաբերում, նա սովորում է կռվել:

Եթե երեխայի հետ ազնիվ եք, նա արդարության է սովորում: Եթե երեխային հաճախ են ձեռք առնում կամ ծաղրում, նա սովորում է անհամարձակ դառնալ:

Եթե երեխան ապրում է անվտանգության զգացողությամբ, նա սովորում է հավատալ:

Եթե երեխային հաճախ են խայտառակում, նա սովորում է իրեն մեղավոր զգալ: Եթե երեխայի գործողություններին հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:

Եթե երեխայի նկատմամբ հաճախ են ներողամիտ լինում, նա սովորում է համբերատար լինել:

Եթե երեխային հաճախ են ոգևորում, նա ձեռք է բերում ինքնավստահություն:

Եթե երեխան ապրում է ընկերական մթնոլորտում ու իրեն անհրաժեշտ է զգում, նա սովորում է այս աշխարհում սեր գտնել:

Երեխայի մասին վատը մի խոսեք ոչ իր ներկայությամբ, ոչ առանց նրա: Կենտրոնացեք լավ երեխայի զարգացման վրա այնպես, որ արդյունքում վատը տեղ չունենա:

Միշտ լսեք ու պատասխանեք ձեզ դիմող երեխային: Հարգեք այն երեխային, ով սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ հետո ուղղել այն:

Պատրաստ եղեք օգնել երեխային, ով փնտրտուքների մեջ է գտնվում, և աննկատ մնալ այն երեխայի համար, ով արդեն ամեն ինչ գտել է:

Երեխային օգնեք յուրացնել ավելի վաղ չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատող աշխարհը լցնելով հոգատարությամբ, զսպվածությամբ, լռությամբ ու սիրով:

Երեխայի հետ շփվելիս միշտ բարեկիրթ եղեք: Առաջարկեք նրան ձեր մեջ եղած լավագույնը:

Իսկ ժողովուրդն ասում է՝ իրականում երեխաների հետ հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Եթե լավ երեխաներ եք ուզում ունենալ, լավ ծնող եղեք:

Աղբյուր՝ Hayinfo