Թխվածք Կանացի Համառություն. այսպիսի համեղ և փափուկ տորթ հաստատ չեք կերել, անպայման փորձեք համից չեք կշտանա

1949

Թխվածք Կանացի Համառություն. այսպիսի համեղ և փափուկ տորթ հաստատ չեք կերել, անպայման փորձեք համից չեք կշտանա:

Բաղադրություն

Խմորի համար`

  • 2 հատ ձու, 200 գր. շաքարավազ, 70 գր. կարագ,
  • 2 ճգ. մեղր, 1 թգ. սոդա, 3 ճգ. կակաո,
  • ըստ անհրաժեշտության ալյուր:

Կրեմի համար`

  • 2 հատ ձու, 2 ճգ. ալյուր, 1 բաժակ շաքարավազ,
  • 100-150 գր. կարագ, 1 ճգ. կակաո, 2 բաժակ կաթ,
  • վանիլի փոշի, 100 գր. ընկույզ:

Գլազուրի համար`

  • շոկոլադ,
  • 30 գր. կարագ

Պատրաստման եղանակները

Կրեմի համար կաթը, ձուն, շաքարավազը և ալյուրը հարել: Այնուհետև դնել մարմանդ կրակի վրա և եփել այնքան մինչև կրեմը կխտանա, անհրաժեշտ է եփելու ընթացքում անընդհատ խառնել:

Այս զանգվածին ավելացնել կակաոն, վանիլի փոշին և լավ խառնել, հետո թողնել, որ սառչի: Սառչելուց հետո ավելացնել ընկուզը և քերիչով անցկացված կարագը և լավ խառնել:

Խմորի համար ձուն, մեղրը, շաքարավազը, կարագը և սոդան լցնել կաթսայի մեջ և հարել: Այնուհետև կաթսան դնել գոլորշու վրա և անընդհատ խառնել գրեթե 5 րոպե: Ավարտելուց հետո վերցնել գոլորշու վրայից, ավելացնել կակաոն և լավ խառնել:

Այս զանգվածի վրա ավելացնել քիչ քիչ ալյուր այնքան, մինչև ստացվի պինդ խմոր, որը հնարավոր կլինի գրտնակով բացել: Խմորը բաժանել 8 մասի, յուրաքանչյուրը գրտնակել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 3-7 րոպե:

Գլազուրի համար շոկոլադը մարմանդ կրակի վրա հալեցնել և ավելացնել կարագը: Յուրաքանչյուր խմորի վրա կրեմ տարածել, իսկ վերջում թխվածքի վրա տարածել գլազուրը:

Աղբյուր՝ Hayinfo