Զոհված զինծառայողը տան միակ զավակն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

456

19-ամյա շարքային զինծառայող Կարեն Կարապետյանի կյանքն ընդհատվեց նախօրեին՝ հրազենային վիրավորումից:

Կարենը Թալիշում էր ծառայում, ընդամենը մեկ տարի անց տուն էր վերադառնալու, գրում է Tsayg-ը:

Կարենը տան միակ զավակն էր: Ապրում էր միայնակ մոր ու 80-ամյա տատի հետ: Ամբողջ մանկությունը տնակում էր անցկացրել, տարիներ առաջ էին նոր բնակարան ստացել ու վերանորոգել:

Մայրը երազում էր նոր տանը դիմավորել զինվոր որդուն ու ամուսնացնել: