ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը «թեժ» կետ է տանում իր ընտանիքի անդամներին

592

Զոհրապ Եգանյանը իր էջում գրառում է կատարել.

Չգիտեմ, թե ով ինչպես է ընկալել վարչապետի իր ընտանիքի անդամների հետ Արցախ այցելությունը, բայց անձամբ այն ընկալեցի խիստ դրական, քանզի Արցախում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման մասին խուլ շշուկների, կամ լարվածության աճի ու Ադրբեջանի զորավարժությունների ֆոնին երկրի ղեկավարը «թեժ» կետ է տանում իր ընտանիքի անդամներին, այսինքն` հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է։

Ես կարծում եմ, որ նման հարցերի շուրջ կարծիք հայտնելուց առաջ արժի հարցին մոտենալ Արցախում ապրողների տեսանկյունից։ Էլ չեմ ասում, որ Փաշինյանի միակ որդին մշտապես Արցախում է, սրանք լուրջ մեսիջներ են ու արժի խոսել սրանց մասին։