Բժիշկները նախազգուշացնում են կանանց. դադարեցրեք լոգանքի ճիլոպների օգտագործումը, միայն իմանաք, թե ինչ վնաս կարող են դրանք տալ, անմիջապես դեն կնետեք

1883

Ինչը կարող է ավելի  հաճելի լինել օրգանիզմի համար, քան  լոգանք ընունելը, որի ընթացքում մարմինը մերսում ես սիրելի ճիլոպով:

Սակայն բժիշկ դերմատոլոգները  խորհուրդ չեն տալիս դրանք օգտագործելՙ, քանի որ դրանք կարող են օրգանիզմին ավելի մեծ վնաս պատճառել, քան օգուտ տալ:

Մարմնի համար նախատեսված ճիլոպները մասնագետների պնդմամբ հիանալի վայր են բակտերիաների բազմացման համար:  Բանն այն է, որ այդ ճիլոպները հիմնականում    չորացվում են  լոգասենյակներում՝ խոնավ և տաք միջավայրում, որը  բարենպաստ միջավայր է բակտերիաների բազմացման համար:

Ամեն անգամ լոգանք ընդունելիս,  մենք ջանասիրաբար մերսում ենք մարմինը ճիլոպով, բակտերիաները թափանցում են մաշկի ծակոտիների մեջ, դառնալով  տարբեր տեսակի բորբոքումների ու մաշկային խնդիրների առաջացման պատճառ:

Եթե բակտերիաների առկայության մասին փաստը այնքան համոզիչ  չթվաց և տպավորություն չթողեց,  ապա բորբոսի ու սնկերի առկայության մասին փաստը հավանաբար չի անտեսվի: Ականավոր դերմատոլոգները  պնդում են, որ ճիլոպները պետք է փոխել առնվազն ամիսը մեկ անգամ:

Որպեսզի ճիլոպը չվերածվի   վարակման աղբյուրի, ապա այն պետք է չորացնել լոգասենյակից դուրս, օդափոխվող վայրում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo