Ահա, թե իրականում ինչու հրեաները չհավատացին Հիսուսին. այստեղից մեծ դաս պետք է քաղեն բոլորը

617

Այսօր, Հիսուսի շնորհիվ,  տարբեր մշակույթների պատկանող և տարբեր երկրներում ապրող  միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում ապրում են հավատով առ Աստված, ապրում են առաջնորդվելով Աստծո պատվիրաններով, ապրում են հույսով ու հավատով լի:

Եվ այնուամենայնիվ, որն էր իրական պատճառը  որ Հիսուսը չընդունվեց  իր ժամանակի կրոնական առաջնորդների կողմից:

Իրական պատճառը, որ  կրոնական առաջնորդները  չընդունեցին Հիսուսին կայանում էր նրանում, որ այդ առաջնորդները  զբաղված էին  միայն իշխանությամբ,  ժողովրդին թալանելով, կեղեքելով և ժողովրդի հաշվին հարստանալով:  իսկ Հիսուսը  մեծ վտանգ էր ներկայացնում և սպառնալիք էր նրանց բացարձակ իշխանությանը: Նրանք շատ լավ գիտեին, որ  եթե Իսրայելի ողջ ժողովուրդը  ընդունի Հիսուսին և հետևի նրան, իրենք կկորցնեն իրենց իշխանությունը, իրենց ազդեցությունը,  իրենց վերահսկողությունը, իրենց դիրքը և բնականաբար, իրենց եկամտի աղբյուրը:

Նրանք  օրենքներ ու կանոններ էին մշակում ժողովրդին ամեն կերպ  արտաքին աշխարհից կտրելու և մեկուսացված պահելու համար, իսկ Հիսուսը, հակառակը, խոսում էր համեստության,  կարեկցանքի ու սիրո մասին:

Այդ կրոնական առաջնորդները  ամեն ինչ անում էին  ժողովրդին վախի մթնոլորտում պահելու համար, և մարդկանց հավատացնում էին որ Աստված զբաղված է միայն պատժելով, իսկ Հիսուսը  բացեիբաց խոսում էր այն մասին, որ մարդիկ բոլորը կարիք ունեն Աստծո  սիրո և ներման, որ Աստված ողորմած է, սիրում է բոլորին  անկախ ամեն ինչից,  և նրա ողորմածությանը արժանանալու համար  պետք չէ  ամենահնարավոր ծիսակատարություններ  կատարել:

Երբ Հիսուսի վրա քար էին նետում, նա ներում էր:

Երբ  աղքատներին մեղադրում էին  սեփական տառապանքների համար, Հիսոսը  կանգնում էր քշվածների կողքին,  լսում էր նրանց խնդիրները,  բուժում էր  բորոտներին, հաց էր կիսում  մերժվածների ու նրանց ընտանիքների  հետ:

Հիսուսը դուրս եկավ այն համոզմունքի դեմ, որ մարդկանց մի խումբ  ընտրյալ է կամ կարևոր է Աստծո աչքերում: Հիսուսն ասում էր, որ բոլոր մարդիկ հավասար են Աստծո առաջ, անկախ այն բանից քահանա են իշխանավոր թե սովորական ձկնորս:

Իսկ դա ձեռնտու չէր  կրոնական առաջնորդներին:

Ահա թե ինչու նրանք չհավատացին Հիսուսին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo