Մազերի դիմակ՝ նախատեսված ուժեղ մազաթափությունը կանխելու համար. մազարմատներն ամրացնող, մազաթափությունը կանխող միջոց

1296

Մազաթափությունը շատերի համար մտահոգիչ խնդիր է, քանի որ շատ դժվար է լինում անգամ դեղամիջոցների և հետևողական խնամքի դեպքում կանխել այն: Եթե անգամ դուք ունեք շատ խիտ և առատ մազեր, մազաթափությունից ապահովագրված չեք, քանի որ այն հաճախ սկսվում է առանց որևէ ակնհայտ պատճառի:

Այսօր ձեզ ենք ցանկանում առաջարկել ինտենսիվ մազաթափությունը կանխող մի միջոց, որը նաև կամրացնի մազարմատները: Եթե օրական կորցնում եք միջինը 100 մազ, ապա պետք է մտածել մազերին առանձնակի խնամք և ուշադրություն հատկացնելու մասին:

Այս դիմակի պատրաստումը շատ հեշտ է: Այն կարող եք կիրառել շաբաթական 2-3 անգամ: Ձեզ հարկավոր կլինի.

  • 2 ճ/գ երիժնակի յուղն (репейное масло) կամ ձիթապտղի յուղ (կարելի է նաև սովորական բուսական յուղ),
  • 1 ձվի դեղնուց
  • 1 ճ/գ մեղր
  • 1 պճեղ սխտոր (կարելի է փոխարինել 1 ճ/գ սոխի հյութով)
  • 1 թ/գ կիտրոնի հյութ
  • 1 ճ/գ մազերի կոսմետիկական դիմակ
  • վիտամին E

Տեսանյութի միջոցով ծանոթացեք պատրաստման և կիրառման եղանակին և ունեցեք առողջ ու փարթամ մազեր:

Դիմակը հակացուցված է մեղրից և այլ բնամթերքներից ալերգիա ունեցողներին:

Զգուշացում. ցանկացած ժողովրդական միջոց կիրառելիս խորհրդակցեք մասնագետի հետ, հակառակ դեպքում կարող եք վնասել ձեր առողջությունը:

Աղբյուր