Եթե մաշկը չոր է, և մազերը թափվում են, ապա այս նշանները վկայում են այս վիտամինի անբավարարության մասին

1154

Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ մազեր և գեղեցիկ մաշկ, ապա օգտագործեք վիտամին Е ամեն օր: Այդ վիտամինով հարուստ են ձիթայուղը, կոկոսի յուղը, սպանախը, ավոկադոն, արևածաղկի սերմերը, ընկույզը:

Е վիտամինը խթանում է մազերի աճը

Կարելի է պատրաստել դիմակ: Խառնել 2 կապսուլա վիտամին Е և 1-ական ճաշի գդալ ձիթայուղ և կոկոսի յուղ:  Քսել մազարմատներին մերսող շարժումներով, թողնել 30 րոպե և լվանալ սովորական շամպունով: Գործողությունը կրկնել 2-3 անգամ:

Е վիտամինը բուժում է վերքերը, սպիերը

Վիտամինի կապսուլայի միջուկը քսել ախտահարված հատվածի վրա, թեթևակի մերսել 5-10 րոպե,թողնել 30 րոպե և լվանալ տաք ջրով,  գործողությունը կրկնել  օրական 2 անգամ:

Е վիտամինը հարթեցնում է կնճիռները

Այս վիտամինի օգնությամբ կարելի է ազատվել տարիքային հետքերից, կնճիռներից, պաշտպանում է մաշկը ՈՒՄ ճառագայթների վնասակար ազդեցությունից, մեծացնում է կոլագենի արտադրությունը, որի շնորհիվ մաշկը ունենում է ձիգ և էլաստիկ տեսք:

Е վիտամինը բուժում է մաշկի հիպերպիգմենտացիան

Խառնել 1-2 կապսուլա վիտամին Е-ն 1 թեյի գալ գերչակի յուղի հետ: Քսել ախտահարված հատվածների վրա քնեուց առաջ և թողնել ողջ գիշեր: Կրկնել ամեն օր  մեկ ամսվա ընթացքում: Օրական երկու անգամ 10-15 րոպե  մերսել  այդ խառնուրդով:

Е  վիտամինը փափկացնում է ձեռքի մաշկը

Այն ձեռքերի մաշկը դարձնում է  փափուկ, էլաստիկ,  հարթ, կանխում է ծերացումը: Տաք ջրով վաննայի  մեջ խառնել 2 կապսուլա վիտամին Е, 1 կիտրոնի  հյութ, քիչ քանակությամբ մեղր;  Ամեն օր ձեռքերը մերսել տաք ձիթայուղով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo