Այսօր էլ որոշ ծնողներ թույլ չեն տվել, որպեսզի իրենց երեխաներին տեղափոխող ՊՆ ավտոմեքենան հավաքակայանից շարժվի

2722

Նախ՝ հասարակությունը պետք է գիտակցի, որ ՊՆ ավտոմեքենաների, հատկապես զինվորներ տեղափոխող մեքենաների ընթացքը խոչընդոտելը հավասար է շտապ օգնության կամ հրշեջ մեքենային խոչընդոտելուն։ Չնայած շատերը դեռ չեն գիտակցում, որ այդ մեքենաներին ճանապարհ տալն իրենց հեղինակության վրա չի ազդում, բայց, ինչպես նկատում ենք, հասարակության մեջ նոր ստանդարտներ ձևավորելու ժամանակն է։

Վերջին երկու օրերի ընթացքում զորակոչիկներ տեղափոխող մեքենաների ընթացքը խոչընդոտող երկու դեպք է գրանցվել։ Առաջինի դեպքում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում արդեն մասնակիցների մի մասը ներկայացել են ոստիկանություն։

Այսօր էլ որոշ ծնողներ թույլ չեն տվել, որ իրենց երեխաներին տեղափոխող ՊՆ ավտոմեքենան հավաքակայանից շարժվի։

Չգիտեմ՝ մարդկանց գիտակցության հետ ինչ է կատարվում, ու նման պահվածքն ինչի համար է, բայց պաշտպանության նախարարությունը պետք է առավել խիստ լինի, որպեսզի բոլոր մեղավորները կամ միջադեպ հրահրողները տեղում պատասխանատվության ենթարկվեն։

ՌՈ ծառայությունն էլ լավ կլինի, որ մի ավելի խստանա հենց հավաքակայանում և նորակոչիկների տեղափոխելու ընթացքում։