Կալիֆոռնիայում տներից մեկին է մոտեցել մի տղամարդ և 3 ժամ անընդմեջ լիզել խոսակցասարքը (տեսանյութ)

1351

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել. գիշերը Դունգան ընտանիքի տանն է մոտեցել մի տղամարդ և 3 ժամ անընդմեջ լիզել խոսակցասարքը:

Տանտերերը տանը չեն եղել, իսկ նրանց երեխաները քնած են եղել, հայտնում է Sky News-ը:

Այս ամենը հաջողվել է պարզել, երբ տանտերերը դիտել են տան անվտանգության համակարգի տեսախցիկների արձանագրած կադրերը:

Ոստիկանները պարզել են «լիզողի» ինքնությունը՝ նա տեղի 33-ամյա բնակիչ Ռոբերտո Դանիել Արոյոն է:

Հավանաբար նրան մեղադրանք կառաջադրվի մասնավոր տարածք ներխուժելու և մանր գողության հոդվածներով, հայտնում է Sky News-ը:

 

Աղբյուր՝ Tert.am