Ներկայացնում ենք միկադո տորթի պատրաստման ամենահամեղ և հեշտ տարբերակը

3781

Բաղադրամասեր

4 հատ ձու,
250 գրամ շաքարավազ,
250 գրամ թթվասեր,
1.5 թեյի գդալ սոդա,
2 ճաշի գդալ կակաո,
200 գրամ կարագ,
800-900 գրամ ալյուր,
Կրեմի համար ՝
300 գրամ կարագ,
2 տուփ եփած խտացած կաթ,
100 գրամ շոկոլադ

Պատրաստման եղանակը

  • Կարագը, ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնե թթվասեր ՝ սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:
  • Բաժանել 7 գնդի:
  • Թխել առանձին-առանձին:
  • Կրեմը պատրաստելու համար հարկավոր է ՝
  • Խտացրած կաթը, կարագը և շոկոլադը լավ հարել, եփել։
  • Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:

Աղբյուր