Առեղծվածային դեպք Նուբարաշենում. բնակարանի տարբեր սենյակներում հայտնաբերվել են ամուսինների դիերը

1056

Հունվարի 7-ին՝ ժամը 13:09-ին, «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Նուբարաշեն 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Բ. Ա.-ի բնակարանի դուռը: Խոհանոցի լվացարանի մոտ՝ հատակին ընկած, հայտնաբերվել են Բ. Ա.-ի (ծնված 1938 թ.) և ննջասենյակում՝ Ք. Ա.-ի (ծնված 1933 թ.) դիերը:

Ըստ shamshyan.com-ի՝ մահացածները ամուսիններ են: