Ղազախները հայերից վրեժխնդիր լինելու համար ներխուժել են սրճարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2654

Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ ծեծկռտուքից ու սպանությունից հետո սոցցանցերում հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր են հնչել, մի շարք քաղաքներում ակցիաներ են տեղի ունեցել: Այս առթիվ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու հոդվածով:

Արտառոց դեպք է տեղի ունեցել Սեմեյ քաղաքում: Այնտեղ մի խումբ ղազախներ հայերից վրեժ լուծելու համար որոշել են հարձակվել ադրբեջանական «Բաքու» սրճարանի վրա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ղազախ քաղաքագետ Արսեն Սարսեկովը:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ անհայտ անձինք ներխուժում են «Բաքու» սրճարան, որտեղ կախված է ադրբեջանական դրոշը:

«Այս տեսանյութը վառ կերպով ցույց է տալիս վերջին օրերի աբսուրդայնությունը: Սեմեյում հասուն տղամարդիկ ադրբեջանական «Բաքու» սրճարանում եկել էին հայերից հաշիվ պահանջելու ղազախի սպանության համար: Ընդ որում, ներսում կախված է ադրբեջանական դրոշը: Մարազմն ամրանում է: Հասել ենք հատակին», գրել է քաղաքագետը:

 

Աղբյուր՝ Lragir.am