Այս խմորով ես պատրաստում եմ կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ, պիցցա և այլ թխվածքներ. այն իսկական հայտնագործություն է

1090

Այս խմորն ուղղակի հայտնագործություն է. շուտով ինքներդ էլ կհամոզվեք դրանում:

Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 5 րոպե: Կարող եք պահպանել սառնարանում 2-3 օր: Խմորը շուտ չի թթվում, այնպես որ, կարող եք սառեցնել:

Այս խմորից ես պատրաստում եմ կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ՝ տարբեր լցոններով, պիցցա, բլիթներ, բելյաշ և այլն:

Եթե դուք խմորից «վախենում եք», ապա փորձեք այս բաղադրատոմսը, այն հաստատ կստացվի նաև ձեզ մոտ:

Բաղադրիչներ

✓ Կաթ — 500 մլ

✓ Ցորենի ալյուր — 5 բաժակ

✓ Շաքարավազ — 2 ճ/գ

✓ Աղ — 0,5 թ/գ

✓ Արևածաղկի ձեթ— 2 ճ/գ

✓ Թթխմոր (չոր) — 11 գ

Պատրաստումը: Ամանի մեջ լցրեք 4 բաժակ ալյուրն ու թթխմորը և խառնեք:

Ապա դանդաղ լցրեեք տաք կաթը, ավելացրեք շաքարավազը, աղը, արևածաղկի ձեթը: Խառնեք բոլոր բաղադրիչները: Այնուհետև դանդաղ լցրեք ևս մեկ բաժակ ալյուր և խառնեք: Խմորը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և դրեք սառնարան:

2 ժամ անց կարող եք պատրաստել՝ ինչ ցանկանաք: Ավելին թողնել խորհուրդ չի տրվում: Սառնարանում պահելու դեպքում էլ նախապես պետք է այն հանեք, որպեսզի «հետ գա»:

Քաղցրեղեն պատրաստելու դեպքում կարող եք շաքարավազը մի փոքր ավելի լցնել: Բարի ապորժակ:

Աղբյուր