Համեղ փախլավայի ևս մեկ բաղադրատոմս

4838

Բաղադրիչներ

  • պատրաստի շերտավոր խմոր — 500 գ
  • ընկույզ — 4 բաժակ
  • կարագ — 200 գ
  • դարչին — 1 թ/գ
  • մեղր — 2 բաժակ
  • վանիլին — 0,5 թ/գ
  • ջուր — 1/2 բաժակ
  • շաքարավազ — 1/2 բաժակ

Պատրաստման եղանակը

Մանրացված ընկույզի հետ դարչին ենք խառնում և մի քիչ բովում։

paxlava-1

Շերտավոր խմորը բարակ գրտնակում ենք և դնում բուսայուղապատ տապակի մեջ։

paxlava-2

Ընկույզը լցնում ենք խմորի վրա և ծածկում երկրորդ շերտով:

paxlava-3

Այդպես արանքներում ընկույզ լցնելով դնում ենք 3 շերտ:

paxlava-4

Վերևի շերտը շեղանկյունաձև կտրատում ենք ու թխում 15-20 րոպե։

paxlava-5

Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում մեղրը և ավելացնում կարագը։

paxlava-6

Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը։

paxlava-7

Այս ամենից հետո ավելացնում ենք վանիլը ու ջուրը: Խառնուրդը դնում ենք գոլորշու վրա և անընդհատ խառնելով տաքացնում։ Փախլավան ջեռոցից հանում ենք և վրան լցնում մեղրով օշարակը։ Թողնում ենք՝ ներծծվի։

paxlava-9

Նյութի աղբյուր՝ cooks.am