Սովորում ենք պատրաստել «Շառլոտ» կրեմի շոկոլադե տարբերակը. այն կարելի է օգտագործել ինչպես տորթերի մեջ, այնպես էլ դրանք զարդարելու համար

2089

Բաղադրիչներ

  • կարագ — 400 գ
  • ձու — 2 հատ
  • շաքարավազ — 200 գ
  • կաթ — 240 մլ
  • սև շոկոլադ — 150 գ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք կաթնային անուշահյութը, որի համար կաթն ու շաքարավազը խառնում և դնում ենք թույլ կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի, ապա հանում ենք կրակի վրայից։

կրեմ-շառլոտ-3

Ձուն հարում ենք։

կրեմ-շառլոտ-4

Ձվի զանգվածին զգուշորեն ավելացնում ենք կաթնային անուշահյութն ու լավ խառնում։

կրեմ-շառլոտ-5

Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում ենք միջին կրակի վրա և խառնում ենք այնքան, մինչև պնդանա, ապա թողնում ենք, որ սառչի։

կրեմ-շառլոտ-6

Փափկած կարագը մոտ 5 րոպե հարում ենք։ Մաս-մաս ավելացնում ենք եփովի կրեմն ու հարում ենք։

կրեմ-շառլոտ-7

Վերջում կրեմին ավելացնում ենք հալեցրած սև շոկոլադը և հարում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։

կրեմ-շառլոտ-8

Ստացվում է հարթ ու միասեռ կրեմ։

կրեմ-շառլոտ-10

Կրեմ «Շառլոտը» կարելի է օգտագործել ինչպես տորթերի մեջ, այնպես էլ դրանք զարդարելու համար։

Նյութի աղբյուր՝ cooks.am