Իսկ ո՞վ կհրաժարվի համեղ «Էսկիմո» վայելելու հաճույքից հատկապես Ամանորին. պատրաստման բաղադրատոմսը

1691

Բաղադրիչներ

Հիմքի համար՝

  • ջուր — 5 ճ/գ
  • ալյուր — 100 գ
  • վանիլին — 1 պտղունց
  • ձու — 2 հատ
  • կակաո — 1 ճ/գ
  • շաքարավազ — 100 գ
  • սոդա — 0.25 թ/գ

Կրեմի համար՝

  • կարագ — 250 գ
  • ալյուր — 3 ճ/գ
  • վանիլին — 10 գ
  • կաթ — 200 մլ
  • շաքարավազ — 200 գ
  • ձու — 2 հատ

Ջնարակի համար՝

  • կակաո — 2 ճ/գ
  • շաքարավազ — 2 ճ/գ
  • կարագ — 2 ճ/գ
  • թթվասեր — 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք հիմքը: Համեղ էսկիմո պատրաստելու համար ձվի սպիտակուցներն ու դեղնուցները առանձնացնում ենք և սպիտակուցները լավ հարում: Դեղնուցների մեջ շաքարավազ և վանիլին ենք ավելացնում և լավ հարում: Այնուհետև լցնում ենք ջուրն ու կակաոն, ինչից հետո էլ սոդայի հետ մաղած ալյուրը: Այս ամենից հետո երկու զանգվածները միացնում ենք իրար և լավ հարում:

tort-eskimo

Խմորը լցնում ենք 20 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:

tort-eskimo

Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազը, վանիլինը, ձվերը և ալյուրը լավ հարում ենք, ավելացնում տաք կաթն ու կրկին հարում:

Կրեմը եփում ենք մարմանդ կրակին, ինչից հետո վերցնում ենք կրակից: Կարագը լավ հարում ենք, լցնում կրեմի մեջ և հարում:

tort-eskimo

Սենյակային ջերմաստիճանի հիմքի վրա լցնում ենք կրեմն ու տարածում:

tort-eskimo

Պատրաստում ենք ջնարակը: Բոլոր բաղադրիչները դնում ենք մարմանդ կրակին և եռացնում: Այնուհետև լցնում ենք «Էսկիմոյի» վրա և տարածում:

tort-eskimo

«Էսկիմոն» պատրաստ է:

tort-eskimo

Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան և մատուցում:

tort-eskimo

Նյութի աղբյուր՝ cooks.am