Ինչո՞ւ են Կույսերը լավագույնը

3454

Կույսերը հայտնի են որպես պերֆեկցիոնիստ: Ահա թե ինչու են Կույսերը լավագույններից մեկը:

Կույսերը սիրում են վերլուծել: Առաջին հայացքից Կույսերը հանգիստ են թվում, բայց նրանց միտքը երբեք հանգիստ չէ: Կույսերը հարյուրավոր մտքեր ունեն: Ուղեղը նրանց մշտապես ստիպում է վերլուծել իրավիճակի բոլոր մանրամասները, մարդկանց. Կույսերը հազվադեպ են սխալ դատողություններ անում: Նրանք որևէ դետալ անուշադրության չեն մատնում: Այս մոտեցումը Կույսերի ուժեղ կողմն է, որը նրանց օգնում է հաջողությունների հասնել:

Պրակտիկ են: Կույսերը կարող են գտնել լավագույն լուծումները ցանկացած խնդրի համար, քանի որ նրանք մտածում են՝ հիմնվելով իրականության, և ոչ թե երևակայության վրա: Կույսերը երևակայական աշխարհում չեն ապրում:

Կազմակերպված են: Կույսերը չեն սիրում անկարգություն. նրանք «ծաղկում են», երբ ամեն բան հավաքված է:

Անկեղծ են: Կույսերն ազնիվ, անկեղծ ընկերներ են:

Համեստ են: Կույսերն ինտրավերտ են: Նրանք լռակյաց են, համեստ: Կույսերին ժամանակ է հարկավոր՝ որևէ մեկին իրեն մոտենալ թույլ տալու համար: Կույսին ժամանակ է հարկավոր ընկերանալու համար:

Հոգատար են: Կույսերը կապված են բոլոր նրանց հետ, ում շատ են սիրում: Նրանք իսկապես հոգ են տանում այդ մարդկանց մասին: Կույսերը մարդասեր են, կարեկցող, սիրում են օգնել մարդկանց:

Աշխատասեր են: Տաղանդը, համառ աշխատանքն ու կարգապահությունը Կույսին հաջողակ են դարձնում:

Պերֆեկցիոնիստ են: Կույսերը երբեք չեն համաձայնում ավելի քիչ բանի, քան իդեալականն է: Դա կարող է թե՛ ուժ, թե՛ թուլություն լինել:

Ինքնաբավ են: Կույսերը բարձր ստանդարտներ ունեն, ինքնաբավ են, այդ պատճառով նախընտրում են միայնակ լինել, և ոչ թե հարաբերություն ունենալ, որն իրենց չի բավարարում:

Աղբյուր