Գերչակի յուղը օրգանիզմից կհանի բոլոր թույները. փորձեք և շատ արագ կզգաք դրական ազդեցությունը

784

Գերչակի յուղը բազմաթիվ օրգանական թթուներ է պարունակում։ Դրանց շնորհիվ ուժեղանում է աղիների պերիստալտիկան (ավտոմատ օձանման շարժումները)։ Հենց սրա շնորհիվ էլ ուժեղանում է արյան շրջանառությունն ու թունավոր մետաբոլիտներն ու հեղուկը դուրս են գալիս արյան միջից։

Սկսում ենք ուրբաթ օրը։

Երեկոյան

1-3 ճ.գ. գերչակի յուղ ենք ընդունում, վրայից եռացրած ջուր ենք խմում։ 100 կգ–ից ավել քաշ ունեցող մարդիկ ընդունեն 3 գդալ։ Էֆեկտն արդեն առավոտվա կողմ կզգացվի։ Շաբաթ առավոտյան կրկին 1-2 ճ.գ. ընդունել, սակայն տնից դուրս չգալ։

Երեք ժամից թեթև նախաճաշ։ Երեկոյան 19:00-ին ևս մեկ անգամ ընդունել, որպեսզի աղեստամոքսյաին տրակտը լավ արձագանքի և քնից առաջ հասցնեք գոնե մեկ անգամ զուգարան գնալ։ Այսինքն գերչակն ընդունել ընդամենը երեք անգամ։

Կիրակին հանգստյան օր է

Կարելի է զբոսանքի գնալ, շարժվել, վազել։

Երկուշաբթի, օրգանիզմը մաքրելուց հետո, նոր ուժերով սկսում ենք շաբաթը։

Սա կարելի է կրկնել երեք շաբաթ շարունակ։ Ում մոտ որ օրգանիզմը բարձիթողի վիճակում է, կարող է կուրսը անցնել 4-5 շաբաթ։

Գերչակի յուղի ընդունմանը զուգահեռ պետք է մեծ քանակությամբ հանքային ջուր խմել, քանի որ աղիների ազատմանը զուգընթաց դուրս են գալիս նաև օրգանիզմի հանքային աղերը:

Գերչակի յուղով օրգանիզմի մաքրումը հատկապես խորհուրդ է տրվում ալերգիկ և աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, ասթմա, ռևմատիզմ, պոլիարթրիտ և այլն։

Գերչակի ընդունումից հետո կարելի է ուտել երեք ժամից միայն։ Խորհուրդ է տրվում ջրի վրա եփված վարսակի շիլա կամ չորահացով կեֆիր և ուրիշ ոչինչ։ Երեկոյան լավ է լիմոնով թեյը։

blognews.am