Ես խնդրեցի զոքանչիս մի քանի օրով խնամել թոռնիկին, որպեսզի ես ու կինս կարողանանք վայելել մեր հանգիստը, բայց նրա պատասխանից շշմեցի

1820

Ընդհանրապես զոքանչների նկատմամբ վերաբերմունքը հակասական է: Իմ աշխատանքային ընկերը մեծ հարգանքով է վերաբերվում իր կնոջ մայրիկին և հիացմունքով է խոսում նրա մասին: Մի օր ես նրան խնդրեցի ասել զոքանչի հետ նրանց լավ հարաբերությունների գաղտնիքը, քանի որ պատրաստվում էի ամուսնանալ և ուզում էի լավ հարաբերություններ ունենալ ապագա կնոջս հարազատների հետ:

Նա ինձ պատմեց հետևյալը.

«Երբ ես ամուսնացա մի փոքր հեռու էի մնում զոքանչիցս, պատմություններ շատ էի լսել զոքանչների «քաջագործությունների» մասին, և չէի ցանկանում, որ ինձ հետ էլ նման բան տեղի ունենար: Կնոջս մայրը մեր ամուսնանալուց հետո միայնակ մնաց և ես մտավախություն ունեի, որ նա մեր տանից դուրս չէր գա: Բայց ժամանակն անցնում էր, ու նա հորիզոնում չէր երևում: Կինս գնում էր նրան տեսակցության, շփվում էին հեռախոսով ու այդքանը:

Հետո ծնվեց մեր առաջնեկը,  ես մտածում էի, որ նա կհայտնվի ու կսկսի մեզ դասեր տալ: Բայց այս դեպքում էլ սխալվեցի,  նա  եկավ, մանկական սայլակ էր գնել ու էլի շատ անհրաժեշտ պարագաներ, ու շուտով հեռացավ: Ժամանակ առ ժամանակ գալիս էր,  եթե օգնության կարիք էր զգացվում: Երբ որդիս երեք տարեկան էր, ես որոշեցի կնոջս հետ գնալ հանգստանալու և որոշեցի խնդրել զոքանչիս, որ նա մեր բացակայության ընթացքում խնամի մեր երեխային:  Նրա պատասխանից ես ուղղակի շշմեցի:

Նա ինձ ասաց.

— Ինձ համար դժվար չէ խնամել իմ թոռնիկին, բայց ասա ինձ, իմ սիրեի փեսա,  դու էլ երբ հնարավորություն կունենաս քո երեքամյա որդուն տանել ծովափ,  միայն այս տարի,  որովհետև մեկ տարի հետո նա կդառնա 4 տարեկան, և դու կկորցնես այս ամռանը նրա հետ հանգստանալու  հնարավորությունը: Պատկերացրու որքան հետաքրքիր կլինի նրա համար, երբ դու նրան լողալ կսովորեցնես: Մի զրկիր ոչ քեզ և ոչ էլ նրան այդ հաճույքից: Եվ հավատա ինձ, մեր երեխաները մեզ հետ են շատ կարճ ժամանակ,  նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը անկրկնելի է: Երբ որդիդ մեծանա, նա ինքը չի ցանկանա քեզ հետ հանգստի մեկնել, որքան կարող ես վայելիր նրա ներկայությունը:

Ու այդ պահին ես հիշեցի, որ իմ հայրը միշտ զբաղված էր, ու ժամանակ չուներ մեզ հետ ոչ հանգստի մեկնելու, ոչ էլ նույնիսկ  շփվելու: Հետո մի տխուր օր  նա հեռացավ կյանքից ու  ինձ համար պարզ դարձավ, որ ես ոչինչ չունեմ հիշելու: Եվ այդ տարին  ես ծովափ մեկնեցի կնոջս ու որդուս հետ: Անմոռանալի օրեր էին:

Ու իսկապես սիրեցի զոքանչիս և գնահատեցի նրան, նա իսկապես շատ իմաստուն կին էր»:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo