Այս բաղադրատոմսով պատրաստված «Միլիոնատեր» թխվածքաբլիթները ստացվում են անչափ համեղ և նուրբ. փորձեք և համոզվեք

2013

Բաղադրիչներ

  • Թխվածքային հիմքի համար՝
  • ալյուր — 160 գ
  • շաքարավազ — 50 գ
  • օսլա (крахмал) եգիպտացորենի — 2 ճ/գ
  • աղ — 1/4 թ/գ
  • կարագ — 120 գ
  • ձվի դեղնուց — 1 հատ
  • ջուր — 1-2 ճ/գ (սառը)
  • Կարամելային շերտի համար՝
  • խտացրած կաթ — 1 բանկա (380-400 գ)
  • շաքարավազ — 100 գ
  • կարագ — 150 գ
  • աղ — 1/4 թ/գ
  • Ջնարակի համար՝
  • շոկոլադ կաթնային — 200 գ
  • սերուցք՝ 30-35% յուղայնությամբ — 500 մլ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք թխվածքային հիմքը: Դրա համար բլենդերի մեջ ենք լցնում ալյուրը, օսլան, շաքարավազը, աղը, կտրատված և լավ սառեցված կարագը: Լավ խառնում ենք զանգվածը, ավելացնում ձվի դեղնուցը և կրկին խառնում մինչև յուղոտ փշրանքանման զանգվածի առաջացումը: Անհրաժեշտության դեպքում կարելի է 1 ճ/գ ջուր ավելացնել:

txvacqablit-2

Ջեռոցի ձևամանի (24*26 սմ) հատակին փռում ենք պերգամենտային թուղթ, ապա լցնում ստացված զանգվածը և գդալի օգնությամբ սեղմում այն ձևամանի հատակին:

Տեղափոխում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոց և թխում 20 րոպե:

txvacqablit-3

Պատրաստում ենք կարամելը: Դրա համար կաթսայի մեջ ենք լցնում կարամելային շերտի համար նախատեսված բոլոր բաղադրիչները և տեղափոխում կաթսան միջին կրակի վրա: Խառնելով եփում ենք կարամելը կրակի վրա մինչև նրա պնդանալը, որի ճիշտ աստիճանը որոշում ենք՝ կաթեցնելով 1 կաթիլ կարամելային զանգված սառը ափսեի վրա: Կարամելը պետք է արագ սառչի և վերածվի փափուկ և նուրբ իրիսի:

Կարամելային զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ՝ թխվածքային շերտի վրա: Թողնում ենք՝ կարամելը սառչի:

txvacqablit-4

Ջնարակի պատրաստման համար շոկոլադը մանրացնում ենք, լցնում ամանի մեջ:

txvacqablit-5

Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, տեղափոխում կրակի վրա և եռացնում, ապա տաք վիճակում լցնում ենք շոկոլադի վրա և խառնում մինչև միատարր հարթ ջնարակի ստացումը:

Ջնարակը լցնում ենք կարամելային շերտի վրա, հավասարեցնում նրա ամբողջ տարածքով և տեղափոխում սառնարան 2 ժամով:
Պատրաստի թխվածքաբլիթը կտրատում ենք քառակուսիներով և մատուցում:

txvacqablit-6

Այս բաղադրատոմսով պատրաստված թխվածքաբլիթները ստացվում են անչափ համեղ և նուրբ: Փորձեք պատրաստել մեկ անգամ և, համոզված ենք, Դուք կցանկանաք պատրաստել այն նորից և նորից։

Նյութի աղբյուր՝ cooks.am