Հասկացանք իրավիճակ է փոխվել, բայց էն կարգի, որ ամեն ի՞նչ է մոռացվել. Արսեն Ջուլֆալակյան

729

Այն աստիճան է իրավիճակ փոխվել, որ ամեն ինչ մոռացվել է: Այս բովանդակությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքի էջում ըմբշամարտիկ, ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված  Արսեն Ջուլֆալակյանը՝ խոսքն ուղղելով իր հետ միասին համալսարանում ուսանած լրագրողին, որը լավ է ճանաչում իր ընդունակությունները:

«Մեր երկրում բարձրագույն կրթության հանդեպ վերաբերմունքի խոսուն ցուցանիշ է (բացասական առումով), երբ 10 տարի ստանալով միջազգայնագետի կրթություն և լինելով այդ մասնագիտության ասպիրանտ (շատ բարձր գնահատականներով), բավականին փորձառու լրագրողը եթերից (երկիր մեդիայի) հարցնում է թեկնածուներից մեկին (տարօրինակ է,որ ոչ ինձ անձամբ), թե ինչու է մարզիկ  Արսեն Ջուլֆալակյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում և ինչ է անելու նա ԱԺ-ում (բավական հեգնական տոնով…)։

Էլ ավելի տարօրինակ է այն առումով, որ այդ լրագրողի հետ միաժամանակ ենք սովորել ԵՊՀ-ում և շատ լավ իրար ճանաչում ենք։ Պետք է, որ առնվազն նա չկասկածեր ընդունակություններիս և գիտելիքներիս վրա։ Դեռ ավելին,երբ ճանաչվեցի ֆակուլտետի լավագույն ուսանող,նա էր հայտարարում անունս մեդալը ստանալու համար ու իր իսկ խոսքերով՝ «սրտանց» շնորհավորում էր ինձ…

Հասկացանք իրավիճակ է փոխվել, բայց էն կարգի,որ ամեն ի՞նչ է մոռացվել»,-գրել է Ջուլֆալակյանը։