Ռուսաստանը ևս մի ապտակ տվեց Հայաստանին…

1077

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանը ևս մի ապտակ տվեց Հայաստանին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վաղաժամկետ հանձնելով Բելոռուսին, դրանով խախտելով այդ կազմակերպության կանոնակարգի պահանջը:

Սա խայտառակություն է, երբ քո բոլոր այսպես կոչված <դաշնակիցները> միավորված քվեարկում են քո դեմ: Չէ, հայերն այդպես էլ չկարողացան սովորել ռուսների հետ համապատասխան լեզվով խոսելը:

Կամ նրանց հետ շփվում են աղաչանք-պաղատանքով, կամ քծնել-սողալով նրանց առջև, կամ էլ ահռելի կաշառներ տալով նրանց: Իսկ ավելի շատը՝ համակերպվելով ռուսների անօրինական ու լկտի պահանջներին և կուլ տալով նրանց ստորացումները, նվաստացումները և արհամարական վերաբերմունքը:

Այս լեզվով նրանք միմիայն հայերի հետ են խոսում, հիմնվելով հայերի քաղաքական վերնախավի այն դարավոր ապուշ համոզմունքի վրա, թե իբր մենք՝ հայերս իրենցից փախչելու տեղ չունենք: Ես աշխարհի քարտեզի վրա եղած երկրների մեջ չեմ տեսնում մի այլ այնպիսի երկիր ու ժողովուրդ, որն այնքան ազգային արժանապատվություն չունի, որն իր կամքով ստորանում, նվաստանում ու փալասանում է մի այլ երկրի և ժողովրդի առջև»: