Ադրբեջանցուն հայրենակիցները Ասյա Խաչատրյանի հետ լուսանկարների համար դաժան դատաստանով են սպառնում

270

Երիտասարդ ադրբեջանցի Թեհրան Բայրամովին զայրացած հայրենակիցները հայուհի Ասյա Խաչատրյանի հետ լուսանկարների համար դաժան դատաստանով են սպառնում:

Haqqin.az-ը կապ է հաստատել Թեհրան Բայրամովի հետ, ով պատմել է, որ Ասյայի հետ ծանոթացել է մի քանի ամիս առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Ծնունդով Բաքվից Բայրամովի խոսքով, նա այժմ ավտոստոպով ճանապարհորդում է այն երկրներ, որտեղ Ադրբեջանից վիզա չի պահանջվում: Նրա ընտանիքն ապրում է Ադրբեջանում, իսկ ինքը ճանապարհորդում է Ռուսաստանում:

«Սկզբում մենք շփվեցինք մեր երկրների միջեւ պատերազմի թեմայով: Պարզվեց, որ Ասյան, ինչպես եւ ես, դեմ ենք ռազմական գործողություններին եւ անմեղ մարդկանց մահվան», — ասաց Բայրամովը:

«Մենք լավ ընկերներ ենք եւ ոչ ավելին»: Հետո երիտասարդները որոշել են հանդիպել Թբիլիսիում եւ այնտեղ արված լուսանկարները ցնցել են ադրբեջանական հասարակությանը:

«Ես չէի կարծում, որ այդ լուսանկարների պատճառով նման աղմուկ կբարձրանա: Կիսվելով այդ նկարներով, ես հույս ունեի միավորել մարդկանց, բայց արձագանքը չափազանց բասացական եղավ: Իմ դեմ հարձակման հզոր ալիք տեղաց: Ինձ վիրավորում էին, կային անգամ մարդիկ, որ սպառնում էին սպանել ինձ», — ասել է Բայրամովը: