Բոլորին հայտնի 5 կտավ, որոնց վրա պատկերված է ավելին, քան տեսնում են մարդիկ

835

Երբ սովորական մարդը նայում է հայտնի նկարիչների կտավները, նրա անտեղյակ հայացքն ի վիճակի չէ որսալ գաղտնի խորհրդանշանները, որոնք հեղինակները խնամքով թաքցրել են կողմնակի աչքից։ Մի տեղ նկարիչը ծառերի մեջ թաքցրել է մարդու ուրվագիծը, մի ուրիշ տեղ՝ պատկերել օվկիանոսի ալեկոծվող ալիքներին ներդաշնակող կետաձկան մարմին։

Ժամանակակից տեխնոլոգիաները հետազոտողներին մեծ հնարավորություններ են ընձեռում՝ նկարչի իրական մտադրությունն առավել խորությամբ բացահայտելու համար։  Սույն ակնարկում ձեր ուշադրությանը կներկայացնենք հինգ աշխարհահռչակ կտավներ, որոնք մոգական կերպով թաքցնում են իրենց ստեղծողների իրական ուղերձը։ Դու նայում ես, բայց չես տեսնում։ Մենք կբացենք ձեր աչքերը։

Կազիմիր Մալևիչ «Սև քառակուսի»

Մալևիչի հայտնի կտավի ստեղծման (1915 թ․) 100-ամյակի առթիվ գիտնականները որոշել էին լրջորեն զբաղվել այդ կտավով ու բացահայտել նրա առեղծվածը։ Խորամանկ ձեռնածությունների արդյունքում Սև քառակուսու առեղծվածը լուծված կարելի է համարել։ Հետազոտողները կտավը զննում են  ռենտգենյան ճառագայթներով և բացահայտում երկու  քողարկված պատկերներ՝ կուբաֆուտուրիստական  և սուպրեմատիկ կոմպոզիցիաներ։

Դրան գումարած, հաջողվում է կարդալ կտավի մակագրությունը։ Գիտնականների կարծիքով կտավին մակագրված է «Սևամորթների գիշերային ճակատամարտը»։ Ենթադրվում է, որ դա յուրօրինակ պատասխան էր այն ժամանակների սկանդալային նկարիչ Ալֆոնս Ալլեին, որը պատկերել էր սև ուղղանկյուն ու մակագրել՝ «Սևամորթների ճակատամարտը մութ քարանձավում՝ խավարտչին գիշերվա կեսին»։

Վինսենթ վան Գոգ «Խոտի կտորը»

Նրանք համար, ովքեր գլուխ են հանում արվեստից, գաղտնիք չէ, որ Վինսենթ վան Գոգը նկարի վրա ուրիշ նկար անելու գործում շատ էր հմտացել։ Եվ դա, հասկանալի է․ նկարիչը, որի կտավների մահվանից հետո աստղաբաշխական գին ունեին, մինչև կյանքի վերջ էլ այնպիսի չքավորության մեջ էր ապրում, որ նոր կտավի համար փողը հաճախ չէր բավականացնում։

Այնուամենայնիվ շատ հետաքրքիր է՝ ինչ է թաքնված ներկերի հաստ շերտերի տակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթներով «Խոտի կտորը» նկարը զննելիս, օրինակ, հայտնաբերել են մուգ երանգներով նկարված գեղջկուհու  դիմանակարը։

Ռաֆայել․ «Միաժանիով կինը»

Բավական հետաքրքիր է Ռաֆայելի «Միաժանիով կինը» կտավի  պատմությունը։ Սկզբում նկարիչը պատկերել է շնիկով տիկին։ Նկարչի մահվանից հետո  շնիկին միաժանի են դարձրել, իսկ նկարը՝ վերանվանել «Սուրբ Ալեքսանդրյան Հեղինեն»։

Մասնագետ ռեստավրատորները քիչ ջանք չեն թափել կտավը նախնական տեսքին բերելու համար։ Հանվել է ներկի արտաքին տեսքը, բայց շնիկին որոշել են ձեռք չտալ՝ նկարը չվնասելու համար։

Ֆրանցիսկո Գոյա․ «Դոն Ռամոն Սատուեի դիմանկարը»

1823-ին Ֆրանցիսկո Գոյան նկարեց իր ընկերոջ՝ դատավոր Ռամոն Սատուեի դիմանկարը։ Սակայն կտավի սկանավորումը ցույց տվեց, որ Ռամոնի դիմանկարի տակ ուրիշ պատկեր կա, որը նկարիչը խնամքով ծածկել է ներկերով։ Ռամոնի նկարի տակ պատերված մարդու համազգեստի շնորհիվ պարզվել է, որ դա Նապոլեոն Բոնապարտի եղբայրն է՝ Ժոզեֆ Նապոլեոնը։ Ֆրանսիայի կասյրը  եղբորը նշանակել էր Իսպանիայի թագավոր։ Նման եզրակացության կարելի էր հանգել միայն շնորհիվ պատմաբանների, որոնք տեղեկացրել են, որ այսպիսի համազգեստ  ունեցել են միայն թագավորն ու իր մի քանի գեներալները։

Այն բանից հետո, երբ Նապոլեոնի  ռեժիմը տապալվել է, նկարիչը ներկերով պատել է շնորհազուրկ թագավորի կիսատ թողած դիմանկարը՝ «շառից-փորձանքից հեռու», իսկ վրայից  նկարել իր մտերիմ ընկերոջ դիմանկարը։

Հենդրիկ վան Անտոնիսեն «Սխեվենինգենի ավազուտների տեսքը»

Առաջին հայացքից նիդերլանդացի նկարիչ Հենդրիկ վան Անտոնիսենն իր կտավում պատկերել է մարդկանց, որոնք առանց լուրջ հիմքի խռնվել են օվկիանոսի ափին։ Ծովանկարիչը կտավն ավարտել է 1641-ին, բայց մեր ժամանակներն է հասել ոչ սկզբնական վիճակում։

Ինչպես հետո  պարզվել է,  ռեստավրատորները ներկերով ծածկել են կտավում պատկերված հսկայական կետաձկանը։ Դա տեղի է ունեցել մոտավորապես 18-19-րդ  դարերում, երբ կտավը պահպանվում էր հոգևորական Էդուարդ Կերրիչի մոտ։ Վարկածներից մեկի համաձայն, ռեստավրատորներն անզգուշաբար վնասել են կետաձկանը և որոշել են ներկերով քողարկել դա։ Կամ էլ պարզապես կտավի սեփականատիրոջը դուր չի եկել վիթխարի կաթնասունի անկենդան մարմինը։ Թե վարկածներից  որն է ավելի մոտ ճշմարտությանը, մեզ մնում է միայն գուշակել։

Հնագույն կտավներն ու արվեստի մյուս ստեղծագործությունները բազում գաղտնիքներ են պարունակում, որոնք  մարդությունը դեռ  պիտի փորձի ջրի երես հանել։ Արդիական տեխնոլոգիաների շնորհիվ գիտականներին, կարծես թե, կամաց-կամաց հաջողվում է բացահայտել՝ ինչ են իրականում ձգտել ցույց տալ այդ գլուխգործոցների հեղինակները։ Եթե ինչ-որ բաներ այնուամենայնիվ վրիպել են մարդկային աչքից, տեխնիկայից հազիվ թե վրիպի։  Պատրանքները ցրվում են, և գաղտնիքը ակնհայտ է դառնում։

Նյութը հրապարկման պատրաստեց Ամենահետաքրքիր բլոգը