Մաքսիմ Գալկինը գաղտնի լուսանկարել է 69-ամյա Ալլա Պուգաչովային լողազգեստով

1191

Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը շարունակում են հանգիստը Յուրմալայում, որտեղ մեկնել էին իրենց երեխաների՝ 3-ամյա Լիզայի և Գարիի հետ։ Դատելով Գալկինի՝ Instagram-ի իր միկրոբլոգում հրապարակված նոր լուսանկարից՝ ընտանիքը ժամանակը հիանալի է անցկացնում։

Հեռուստահաղորդավարը թաքուն լուսանկարել է լողազգեստով արևի լոգանք ընդունող կնոջը։

«Սիրելիս արևի լոգանք է ընդունում, թաքուն նկարեցի․ չի սիրում, երբ իրեն լուսանկարում են»,- իր հրապարակումը մեկնաբանել է Մաքսիմ Գալկինը։

Պրիմադոնան նկարված է ճոճացանցին՝ սև լողազգեստ ու նույներանգ հողաթափ հագած, անսովոր հարդարված մազերով։ Երկրպագուները մեկնաբանություններում աստղին ողողել են հաճոյախոսություններով․ «Ինչ լավիկն է»։ «․․․Երանի ես էլ նրա տարիքում էսպիսի տեսք ունենայի», «Շատ ապրի», «Գեղեցկուհի է», «Համա թե կազմածք եմ ասել․․․», «Շարունակեք նույն ոգով, մեր սիրելի երգչուհի»,-այս և նման կարգի բազմաթիվ մեկանաբանություններ էին գրել Մաքսիմ Գալկինի միկրոբլոգին հետևողները։

Ալլա Բորիսովնայի ամուսինը հաճախ է երկրպագուներին ուրախացնում երեխաների ու կնոջ լուսանկարներով և տեսանյութերով։