Արտառոց դեպք Երևանում. Մերսման սրահում կտրել են մերսուհու մատները

1814

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. ձախ ձեռքի երկու մատների կտրած վերքերով 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել Երևանի կենտրոնում գործող մերսման սրահի մերսուհիներից մեկը։

Պարզվում է՝ որպես հաճախորդ ներկայացած մի տղամարդ, մերսվելու պատրվակով, մտել է սրահ, որտեղ սպառնացել է մերսուհուն, կտրել վերջինիս մատները` պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: