Շատ համեղ ու արագ պատրաստվող գաթայի բաղադրատոմս, որը կարող եք պատրաստել ցանկացած ժամանակ ու վայելել

1895

Բաղադրիչներ` Խմորի համար՝ ալյուր — 320 գր, թթվասեր — 150 գր, կարագ — 100 գր, սոդա — 0.5 թ/գդ

Միջուկի համար՝ ալյուր — 160 գր, շաքարավազ — 200 գր, կարագ — 50 գր, վանիլին — ըստ ճաշակի: Ինչպես նաև՝ ձվի դեղնուց — 1 հատ

Պատրաստման եղանակ: Պատրաստում են խմորը: Կարագը ալյուրի հետ տրորում ենք, ավելացնում ենք թթվասերն ու սոդան և լավ խառնում: Առաձգական խմոր ենք հունցում:

Պատրաստում են միջուկը: Շաքարավազը, կարագն ու ալյուրը խառնում ենք իրար և փշրանքի վերածում, ըստ ցանկության նաև վանիլին ենք ավելացնում:
Խմորը 3-4 մասի ենք կիսում, յուրաքանչյուր մասը 3 մմ հաստությամբ շերտով գրտնակում և միջուկը լցնում վրան:

Այնուհետև ռուլետի տեսքով փաթաթում ենք:
Ձվի դեղնուցը խառնում ենք մի քիչ ջրի հետ և քսում ռուլետի վրա: Եռանկյունաձև կտրատում ենք և թխում 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 15-20 րոպե:

arag-gata-3
Գաթան պատրաստ է:

arag-gata-6
arag-gata-3

Եթե շատ ժամանակ չունեք, կարող եք արագ գաթա պատրաստել ու մատուցել նախաճաշին

Աղբյուր